Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 09:59 18-05-2025

Մանկապարտեզի տնօրենը դատի կտա Ալավերդու համայնքապետին 

Ալավերդու ավագանին երեկ կայացած հերթական նիստում միաձայն որոշեց լուծարել քաղաքի թիվ 1 եւ 2 ԲՇՏ-ները, ինչպես նաեւ թիվ 5 եւ 6 մանկապարտեզները: Երկու մանկապարտեզները լուծարվելու են, ստեղծվելու է մեկը՝ տնօրենի, տնտեսավորի հատիքների միավորման նպատակով:

Ըստ էության, երկու մանկապարտեզների աշխատակազմերի համար անցկացվելու են նոր մրցույթներ: Թիվ 6 մանկապարտեզի շենքն արդեն երկու տարի հիմնանորոգման մեջ է, թիվ 5 մանկապարտեզում շինարարությունը նոր է մեկնարկել:

Թիվ 6 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Հախվերդյանը մի քանի փաստարկներ ներկայացրեց, ըստ որոնց՝ երկու կառույցների հաստիքների համատեղումն անհնար է:

Մանկապարտեզի տնօրենը նաեւ հետաքրքրվեց կոնկրետ իր աշխատել-չաշխատելու հարցով՝ նշելով, որ կոլեկտիվի եւ համայնքի ղեկավարի՝ թեմայի շուրջ առանձին քննարկման ժամանակ իր հարցի պատասխանը չի ստացել: Համայնքի ղեկավարը նիստի ընթացքում էլ հարցին որեւէ պատասխան չտվեց՝ նշելով, որ անցկացվելու է նոր մրցույթ:

Մանկապարտեզի տնօրենը կարծում է, որ կոնկրետ իր անձի նկատմամբ միտում կա: Նախորդ տարվա դեկտեմբերից համայնքի ղեկավարի անունից իրեն հասցեագրվել են գրություններ՝ բացակայությունների վերաբերյալ:

Այնինչ ինքը աշխատանքի ներկայանալ չէր կարող, քանի որմ անկապարտեզի շենքը նորոգման մեջ է, հետեւաբար աշխատանքային պայմաններ չեն եղել:

Այս ու էլի մի շարք հանգամանքներ տնօրենին թույլ են տալիս ենթադրել,որ տվյալ պաշտոնի համար այլ ՝ նախընտրելի թեկնածու կա:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան