Ներքին 1 տարի առաջ - 22:01 15-05-2025

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի։ Հայտարարության մեջ ասվում է․

«Հրատապ մտահոգություն հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կամայական կալանքի և խոշտանգման ու վատ վերաբերմունքի վերաբերյալ
Սույն հայտարարության նպատակն է անհապաղ ուշադրություն հրավիրել Հայաստանում գյումրեցի հետաքննող լրագրող տիկին Լիլիթ Աղեկյանի խորապես մտահոգիչ գործի վրա, ով վերջերս ենթարկվել է սպառնալիքների, բռնության և իր հիմնարար իրավունքների լուրջ խախտումների, որոնք մատնանշում են, որ դրանք վրեժ են իր մասնագիտական գործունեության համար։

Տիկին Աղեկյանն ակտիվորեն լուսաբանել է Շիրակի մարզի իշխանությունների հետ կապված մի շարք կոռուպցիոն գործեր, օգնել է բացահայտել այլ հանցագործություններ։

2025 թվականի մայիսի 8-ին երեկոյան մեծ թվով ոստիկանական ուժեր ժամանել են Լիլիթ Աղեկյանի բնակարան առանց պատշաճ հիմնավորման, արգելանքի տակ վերցնելու վերաբերյալ որոշման ներկայացման և բռնության գործադրմամբ, գիշերային հագուստով, անձնական հիգիենայի կանոնների խախտմամբ Լիլիթ Աղեկյանին տարել են ոստիկանություն։ Այս միջամտության ընթացքում խախտվել են նաև Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքները, ինչն ունեցել է լուրջ բացասական ազդեցություն նրա առողջության և հոգեկան վիճակի վրա, որի արդյունքում նրան ստիպված են եղել հոսպիտալացնել:

Շուրջ երեսուն (30) ժամ անընդմեջ ոստիկանները Լիլիթ Աղեկյանին տեղափոխել են մեկ վայրից մեկ այլ վայր (ոստիկանության «Կումայրիի» բաժին, ՀՀ Շիրակի մարզի քննչական կոմիտե, Գյումրու ոստիկանության «Մուշի» ՁՊՎ, «Գյումրի» ԲԿ, դատարան, կրկին ՁՊՎ, հետո կրկին դատարան, հետո «Աբովյան» ՔԿՀ):

Լիլիթ Աղեկյանի նկատմամբ անցկացվել է փակ դատական նիստ, առանց իր կողմից հրավիրված (նախընտրած) փաստաբանի: Դատարանը որոշել է նրան կալանավորել մեկ (1) ամսով:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Սաֆարյանի որոշումը Լիլիթ Աղեկյանին մեկ (1) ամսով կալանավորելու վերաբերյալ լուրջ հարցեր է առաջացնում ընտրողական հետապնդման ու քաղաքական նկատառումներով և իրավունքի գերակայությունը կոպիտ խախտելու հարցում:
Սա և նմանատիպ այլ գործընթացներ բացասաբար են անդրադառնում Գյումրի քաղաքի հեղինակության վրա՝ մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները կատարելու և ներդրումային մթնոլորտը բարելավելու հարցում:

Լիլիթ Աղեկյանի նկատմամբ դատական ակտը ցույց է տալիս, որ Հայաստանը բաց է թողել կարևոր հնարավորություն՝ փոխելու ուղղությունը և լրջությունը ցույց տալու խոսքի ազատության ու մարդու իրավունքների առաջխաղացման գործում։

Լիլիթ Աղեկյանի դեպքն աղաղակում է, որ նա հակամարդկային համակարգի զոհ է, մի համակարգի, որը չի կարողացել պահպանել օրենքի գերակայությունը քաղաքական քմահաճույքների և պատվերի նկատմամբ:
Մենք մտահոգված ենք լուրջ դատավարական խախտումների վերաբերյալ փաստագրված և հրապարակված ապացույցների առկայության պայմաններում` ՀՀ ՆԳՆ, ՀՀ դատախազության, ՀՀ ՄԻՊ և ՀՀ ԱԱԾ կրավորական կեցվածքներով: Մարդուն խոշտանգելը և նվաստացնելը խաթարում է հայ ազգի հեղինակությունը որպես ցեղասպանության դեմ պայքարին նվիրված ազգ։

Հայաստանը չի կարող լինել մրցունակ պետություն՝ առանց խթանելու անկախ դատական համակարգը, որը կապահովի բոլոր անձանց օրենքի առջև հավասարություն ապահովելը և արդարադատությունը կանխատեսելի ու արդարացի իրականացնելու սկզբունքները:

Մենք դատապարտում ենք ՀՀ Շիրակի մարզում կոռուպցիայի դեմ պայքարող մարդկանց, այլակարծիք, խոսքի ազատությունից օգտվող քաղաքացիների հետապնդումը, մենք պահանջում ենք օրենքի և դատական անկախության նկատմամբ հարգանքի մթնոլորտի ստեղծում:

Մենք մանրազնին հետևում ենք Լիլիթ Աղեկյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացներին: Մեր ուշադրության կենտրոնում է վերաքննիչ բողոքարկման գործընթացը ևս:

Մենք պահանջում ենք.
Ապահովել տիկին Աղեկյանի անհապաղ և անվերապահ ազատ արձակումը.Երաշխավորել նրա ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը.Հարգել փաստաբան ընտրելու Լիլիթ Աղեկյանի իրավունքը և ապահովել արդար ու հրապարակային դատական գործընթաց:

Մեր այս պահանջն ուղղում ենք Հայաստանում գործող պետական պաշտոնյաներին և մեր միջազգային գործընկերներին, ովքեր կիսում են մեր դավանած արժեքները։

Գյումրու ավագանու խմբակցություններ`

«Հայաստանի կոմունիստական» կուսակցություն

«Մեր քաղաքը» դաշինք

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք

«Իմ հզոր համայնք» կուսակցություն»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը