Ներքին 1 տարի առաջ - 17:52 15-05-2025

Հնդկաստանը դարձել է ՀՀ-ի թիվ 1 ռազմատեխնիկական գործընկերը

Հնդկաստանը դարձել է Հայաստանի «դե ֆակտո» թիվ մեկ ռազմատեխնիկական գործընկերը, հետպատերազմյան տարիներին։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին Հնդկաստան են հրավիրել հնդկական զինտեխնիկայի կիրառության արդյունքները ներկայացնելու նպատակով, որոնք կիրառվել են Պակիստանի հետ հակամարտության ընթացքում։

Շրջանառվող լուրերը պարզաբանելու նպատակով Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։

«Հայաստանի և Հնդկաստանի միջև տարբեր մակարդակների պաշտոնյաների շփումները և այցերը կրում են պարբերական բնույթ։ Դրանց ընթացքում կարող են քննարկել պաշտպանական և անվտանգային բնույթի օրակարգային հարցեր»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է այցի հնարավոր արդյունքներին՝ Բադալյանը կարևորում է ռազմատեխնիկական համագործակցության շարունակականությունն ու կայուն զարգացումը։

«Սա հնարավորություն է ստեղծում վերականգնելու բանակի սպառազինությունն ու մարտունակությունը, հատկապես՝ պատերազմից և մեծ կորուստներից հետո։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը բացահայտ դեմ է հայ-հնդկական համագործակցությանը և փորձում է թիրախավորել այն, առավել կարևոր է, որ գործընկերությունը լինի արդյունավետ, առարկայական և սահուն ընթացք ունենա»,- ասաց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ, այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԽ գրասենյակը։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան