Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:00 15-05-2025

Նիկոլ Փաշինյանն առիթի է ման գալիս, որ Հայաստանից հեռու լինի․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իրէջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանն առիթի է ման գալիս, որ Հայաստանից հեռու լինի։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա: Կառավարությունից հայտնում են, որ նա կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին, Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։ Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկացած առիթ օգտագործում է Հայատանից հեռու լինելու համար։

Դա հասկանալի է, քանզի արտերկրում նրան, որպես Հայաստանի վարչապետի, հարգում են, պատվում, իսկ Հայաստանում, նույնիսկ տասնյակ թիկնապահներով, ինքը վախենում է փողոց դուրս գալ, տեսնում է հասարակ մարդկանց հայացքներ, որոնք իր հանդեպ ատելությամբ են լցված։ Ալբանիայում միջազգային գործընկերների հետ հանդիպումներով Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար ի՞նչ հարցեր կարող է լուծել։ Նրանց հետ լուսանկարվելու է, լուսանկարները սոցցանցերում տեղադրելու։ Հետաքրքիր է՝ հեծանիվը հետը տարե՞լ է, որ Տիրանայում հեծանիվ քշի»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը