Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 15:31 14-05-2025

Նիկոլի պուճուրները սկսել են ցուցադրել իրենց հավատարմությունը․ Սամվել Հակոբյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ընտրություններին դեռ մի ամբողջ տարի կա, բայց Նիկոլի պուճուրները արդեն սկսել են ցուցադրել իրենց ամենախորը հավատարմությունը իրենց դավաճան առաջնորդին։ Ինչո՞ւ։ Որ ապահովեն իրենց տեղը հաջորդ ցուցակում։ Շատ լավ հասկանում են, որ հաջորդ անգամ իրենց քանակը զգալիորեն պակաս է լինելու, ու հիմա ամեն մեկն փորձում է առաջ և աչքի ընկնել նիկոլին շողոքորթելու մրցավազքում։

Այսօրվա մեկ այլ դիտարկում։ Նիկոլի լավագույն սաներից՝ Վահագն Ալեքսանյանն ու Արթուր Հովհաննիսյանը, որոնք սովորաբար ամենաբարձրաձայն ու կեղծ քաջությամբ են հանդես գալիս, այսօր նկատելիորեն լուռ ու հեռու էին։ Սկզբում չհասկացա՝ ինչն է փոխվել, նույնիսկ հաճելիորեն զարմացա։ Բայց հետո պարզվեց պատճառը։ Պարզապես իշխանական խմբակցության կեսը դահլիճում չէր, ու այս քաջ տղերքը հանկարծ անջատել էին իրենց «դուխով» ռեժիմը։ Պարզվում է՝ իրենց խիզախությունն աշխատում է միայն, երբ 10-ը 1-ի դեմ է, կամ երբ դիմացինն իրենց ծնողի տարիքին է»։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ