Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:28 12-05-2025

«Գագիկ Ծառուկյան հիմնադրամի» աջակցությամբ Կաննում կգործի «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի» տաղավարը

2025թ․-ի մայիսի 13-20-ը, Կաննի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկայում, «Գագիկ Ծառուկյան հիմնադրամի» աջակցությամբ կգործի «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի» տաղավարը։

ՖԱՀՖ տաղավարը կինոշուկայի մասնակիցներին կներկայա 12 պրեզենտացիաներից կազմված ծրագրով, որոնցում ներգրավված կլինեն միջազգային համագործակցության մեծ ներուժ ունեցող հայ ստեղծագործողների 8 կինոնախագծեր։

Տաղավարում կկազմակերպվեն նաև Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի, միջազգային՝ Openhearted ստարտափի, KIRK մրցանակաբաշխության պրեզենտացիաները։ Կինոշուկայի օրերին Պարսամյան կրթական և մշակութային հիմնադրամի կողմից Նից քաղաքում կկազմակերպվի «ԲԵՄ» ֆիլմի ցուցադրությունը։

Տաղավարը աշխատանքները կսկսի մայիսի 13-ին։

- Մայիս 14-ին՝ ՖԱՀՖ պատվիրակությունը, իտալական կողմի հրավերով, կայցելի Իտալիայի տաղավար, ապա ՖԱՀՖ տաղավարում տեղի կունենա Արամ Մանուկյանի ԴՈԼԻ ֆիլմի պրեզենտացիան։

- Մայիս 15-ին ՖԱՀՖ տաղավարում տեղի կունենան Թուրքայում բնակվող հայազգի ռեժիսոր Արեն Պերդեցու՝ Արա Գյուլերի մասին պատմող, «ԲԱՐԵՎ» կինոնախագծի, ապա Արցախի երկրորդ և առաջին պատերազմների մասին պատմող, Հովհաննես Գալստյանի «ՎԵՐԱ» և Արա Արուշի «ՎԵՐԱԴԱՐՁ» ֆիլմերի պրեզենտացիաները։

- Մայիսի 16-ին տաղավարում կներկայացվեն Մարինե Զաքարյանի «ԻՆՁ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՊԱՏՄԻՐ» սենտիմենտալ կատակերգությունը և Հովհաննես Գալստյանի «ԳՈՍԲԱՆԿ» սերիալը։

- Մայիսի 17-ին կկազմակերպվի «ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ» կինոնախագծի պրեզենտացիան, ապա KIRK մրցանակաբաշխության ներկայացումն ու այս տարվա մրցանակակիրների մեծարման արարողությունը։ Մրցանակաբաշխությանը կհաջորդի տաղավարի հովանավոր «Գագիկ Ծառուկյան» Հիմնադրամի պրեզենտացիան՝ Հայաստանում հիմնադրվող, աշխարհում ամենաբարձր՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ արձանի ներկայացմամբ։ Արձանի ներկայացմանը կհաջորդի հյուրասիրություն։

- Մայիսի 18-ին կկայանա Openhearted Inc ստարտափի պրեզենտացիան, որի նպատակը լսողություն հետ խնդիրներով համայնքի համար հաղորդակցման խոչընդոտները կոտրելն է՝ արհեստական բանականությամբ ստեղծված ժեստերի լեզվով թարգմանության միջոցով: Նույն օրը երեկոյան, Նից քաղաքում, Պարսամյան Հիմնադրամի Աղավնի Հաթեմյան սրահում, Քիրքոր Աժդերխանյանի աջակցությամբ կկայանա «ԲԵՄ» ֆիլմի ցուցադրությունը և հայ համայնքի համար Կաննում ներկայացվող ծրագրի ներկայացումը։

- Մայիսի 19-ին տաղավարում կկազմակերպվի Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա կառույցի պրեզենտացիան։ Կառույցում ներգրավված ընկերությունները կներկայացնեն իրենց կողմից առաջարկվող ծառայությունները՝ հրավիրելով միջազգային գործընկերներին Հայաստան։ Նույն օրը տեղի կունեն ՖԱՀՖ խորհրդի արտագնա հավաքը՝ ՖԱՀՖ դեսպաններ Նորա Արմանիի, Արմեն Գրեյգի, Սարկիս Կարամեկյան մասնակցությամբ։

Տաղավարը կավարտի աշխատանքները մայիսի 20-ին իսկ հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում Ֆեդերացիան կհրավիրի մամուլի ասուլիս և հանդես կգա Կաննի կինոշուկայում կատարված աշխատանքի, կնքված համաձայնագրերի, պայմանագրերի, հետագա ծրագրերի ներկայացմամբ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին