Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:23 12-05-2025

Սամբոյի ֆեդերացիան դատապարտել է մարզիկ Ալեքսեյ Գոնչարովի արարքը. VZ

Համառուսաստանյան սամբոյի ֆեդերացիան հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ դատապարտելով նախկին մարզիկ Ալեքսեյ Գոնչարովի վարքագիծը, որը Կալինինգրադի գիշերային ակումբում հարվածել էր աշխատակցուհուն, երբ վերջինս պահանջել էր վճարել հաշիվը։

«Իրականում, Գոնչարովը 2008 թվականին դարձել է մարտական սամբոյի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր, սակայն դրանով նրա մարզական կարիերան ավարտվել է։ Ներկայում նա որևէ կապ չունի ֆեդերացիայի և պաշտոնական մրցումների հետ»,- նշված է ֆեդերացիայի հայտարարության մեջ։

Կազմակերպությունը նաև ընդգծել է, որ Գոնչարովին երբեք այլևս թույլ չի տրվելու մասնակցել սամբոյի մրցաշարերի՝ անկախ կարգավիճակից։ Գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպով արդեն զբաղվում են իրավապահ մարմինները։

Ամենից շատ դիտված