Արտաքին 4 տարի առաջ - 19:35 22-03-2022

Դատարանն Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում

Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր, ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։

Ընդդիմադիրը մեղավոր է ճանաչվել հիմնադրամին նվիրաբերած գումարների խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։ Նա և իր համախոհները վստահ են, որ գործը զուտ քաղաքական է։

Նիստն անցկացվել է Վլադիմիրի մարզի Պոկրով քաղաքի ուղղիչ գաղութում, որտեղ քաղաքական գործիչը կրում է իր պատիժը նախորդ քրեական գործով։ Դատարանը խարդախություն է ճանաչել հիմնադրամի հաշվեհամարներին և Նավալնիի գործընկերների անձնական հաշիվներին նվիրատվությունների հավաքագրումը։ Դատավճռի համաձայն՝ գումարը ծախսվել է անձնական նպատակներով, քաղաքական գործչի պաշտպանական կողմը դա մերժում է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը