Մամուլ 1 տարի առաջ - 08:40 10-05-2025

Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն երկրորդ տարին է, որ Հայրենական մեծ պատերազմին նվիրված մայիսի 9-ի իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում Շուշիին. մայիսի 9-ը նաև Շուշիի ազատագրման օրն է: Կար ժամանակ, որ հայ ժողովրդի համար այդ օրը եռատոն էր, նաև՝ Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման օրը։

Հերիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը մեզնից գողացան եռատոնը, անգամ չեն էլ հիշատակում, որ այդպիսի տոն է եղել։ Շուշիի մասին 2023 թվականին է վերջին անգամ Փաշինյանը հիշատակել․ «Վերջին տարիներին մայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապներով: Սա առաջին հերթին կապված է 2020թ. 44-օրյա պատերազմի ծանր հետևանքների հետ, պատերազմի ընթացքում Շուշիի կորստով»։ Իսկ այս տարի ուղերձում Արցախի բանակի և Շուշիի մասին ոչ միայն բառ չկար, այլև տեղեկացանք, որ պետական բոլոր պաշտոնյաներին, այդ թվում՝ ՏԻՄ ղեկավարներին են «բարձր» մակարդակով հրահանգել, որ իրենց ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը։

Ուսումնասիրելով որոշ համայնքապետարանների ֆեյսբուքյան էջերը՝ Շուշիի ազատագրման մասին հիշատակում չգտանք։ Օրինակ Դիլիջանի «արու» համայնքապետ Դավիթ Սարգսյանը մայիսի 9-ի ուղերձում հիշել է միայն 1945թ․-ը։ Ամոթալի շքերթին միացել են նաև ՔՊ-ական մյուս համայնքապետերը։ Ընդդիմադիր որոշ համայնքապետեր, այդուհանդերձ, իրենց ուղերձներում հիշել են և՛ Շուշին, և՛ Արցախը»։

Մանրմասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում