Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:54 07-05-2025

Ռուսաստանը Մայիսի 9-ին կփորձի ցույց տալ, որ դաշնակիցներ ունի

Կրեմլը Մայիսի 9-ը վերածում է արտաքին քաղաքականության գործիքի՝ փորձելով Ուկրաինա իր ներխուժումը արդարացնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարության համատեքստում։ 2025 թվականին, բացի Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցած ռուս զինվորականներից, Կարմիր հրապարակում անցկացվելիք շքերթին կմասնակցեն նաև Հյուսիսային Կորեայի զինվորականներ։ Կրեմլում տոնակատարությանը կմասնակցեն ինչպես Փհենյանի ներկայացուցիչները, այնպես էլ ավելի քան 20 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Բրազիլիայի, Չինաստանի, Կուբայի և Վենեսուելայի։

«Սա պարզապես դիվանագիտական քայլ չէ, այլ փորձ՝ ցույց տալու, որ մենք դաշնակիցներ ունենք»,- նշում է Ռեգիոնալ քաղաքականության զարգացման կենտրոնի ղեկավար Իլյա Գրաշչենկովը։ Քաղաքագետ Աբբաս Գալյամովն էլ կարծում է, որ այս տարվա Հաղթանակի շքերթին միջազգային հյուրերի մասնակցությունն իր տեսակով «թղթախաղում Կրեմլի գլխավոր խաղաքարտերից է»:

Սակայն նրա կարծիքով իրավիճակը բարդանում է նրանով, որ ռուսական բանակը ռազմաճակատում նշանակալի հաջողությունների չի հասել, իսկ Ռուսաստանի նկատմամբ կարող են նոր պատժամիջոցներ կիրառվել։

Ամենից շատ դիտված

12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
18:10 Սիրուշոն մայրիկին իր բրենդի առաջին ոսկյա զարդն է նվիրել
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով