Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 06-05-2025

Գնաճն այնքանով է ազդել, որ ականջներս տնգված է մնացել․ հարցում

Վերջին տարիներին Հայաստանում նկատելիորեն թանկացումներ են։ Ակնհայտ գնաճ կա, չնայած այն պնդումներին, որ տնտեսական աճ կա։ Գնաճը դրսևորվում է բոլոր ոլորտներում` սննդամթերք, ալկոհոլ, ծխախոտային արտադրություն, հագուստ կոշիկ և այլն։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Վերջին տարիներին որքանո՞վ է Ձեզ վրա ազդել գնաճը։ Ո՞ր ապրանքների թանկացնում է հատկապես հարվածել Ձեր գրպանին»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ բոլոր ապրանքներն էլ թանկացել են, բայց իրենց համար նկատելի են նրանք, որոնք ամեն օր են օգտագործում։

«Գնաճը նպաստել է, որ կյանքի որակը վատանա»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ իր համար ավելի դժվար է, քանի որ թոշակառու է։

«Սարսափելի շատ է ազդել գնաճը, հատկապես, որ ես թոշակառու եմ, բոլոր ապրանքները»,- ասաց նա։ «Այնքանով է ազդել, որ ականջներս տնգված է մնացել»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` նախկինում նույն գումարով ավելի շատ ապրանք կարելի էր գնել։ «Առաջ ավելի շատ է ուտելիք առնում, քան հիմա։ Միսը, պանիրը, միրգը, ամենինչն էլ աճել է»,- նշեց նա։

«Ամեն ինչն է թանկացել, էժանացում չկա»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր