Ներքին 1 տարի առաջ - 19:36 06-05-2025

Կրակոցներ՝ Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում․ կրակողը 15-ամյա տղա է․ մանրամասներ. shamshyan.com

Երեկ՝ մայիսի 5-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալներ Արծրուն Միքայելյանի, Մանվել Թամրազյանի գլխավորությամբ տաք հետքերով բացահայտել են ոչ միայն Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած կրակոցների դեպքը այլ նաև հայտնաբերել են մասնակիցներին, ինչպես նաև հանցագործության գործիք ատրճանակը։

Ոստիկանության Շենգավիթի բաժնում մայիսի 5-ին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 00։30-ի սահմաններում Գարեգին Նժդեհ հրապարակում ավտոմեքենաները վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել «Toyota Camry» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների վարորդների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ հարակից բնակելի շենքերից մեկից կրակոցներ են արձակել։

Տեղում նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ «Opel»-ը վարել է Երևանի բնակիչ 30-ամյա Հայկ Ս․-ն, իսկ ուղևորը եղել է Երևանի բնակիչ 17-ամյա Տիգրան Ս․-ն, իսկ «Toyota Camry» ն վարել է Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Հ․-ն։

Շենգավիթի ոստիկանները պարզել են նշված անձանց գտնվելու վայրը և տարված բացատրական աշխատանքի արդյունքում վերջինները ներկայացվել են ոստիկանության Շենգավիթի բաժին, իսկ ժամեր անց Շենգավիթի ոստիկանները պարզում են դեպքի վայրին հարակից շենքերից որ բնակարանից են կրակոցներ արձակել և բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Շենգավիթի բաժնին է ներկայանում Երևանի բնակիչ 42-ամյա Վահագն Գ․-ն և 15-ամյա Արամ Խ․-ն։

Վահագն Խ․-ն ոստիկաններին է ներկայացնում «Մակարով» տեսակի ատրճանակի նմանվող զենք և հայտնում է, որ այդ օրը գիշերը նշված զենքով պատուհանից իր որդին է օդ կրակել, երբ տեսել է, որ 3 հոգի վիճաբանում և քաշքշում են իրար ու նրանց վախեցնելու նպատալով է օդ կրակել։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բոլոր անձինք, ինչպես նաև հանցագործության գործիք ատրճանակը Շենգավիթի ոստիկանությունը ներկայացրել է քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը