Ուղիղ եթեր
Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 13:43 31-03-2023

«Գոյ» թատրոնի խաղացանկում ընդգրկված «Գարեգին Նժդեհ» ներկայացումը որևէ կերպ չի առնչվում սույն որոշման հետ. ԿԳՄՍ պարզաբանումը

ԿԳՄՍ նախարարությունում շրջանառվում է մի նախագիծ, համաձայն որի՝ «Գոյ» կենտրոնը պետք է լուծարվի, վարչական մասը կրճատվի, իսկ ստեղծագործական մասը միավորվի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Թատրոնի աշխատակիցները դժգոհում են նախարարության որոշումից՝ ասելով, որ նախարության կողմից ներկայացված պատճառները հիմնավոր չեն։

Աշխատակիցները, մասնավորապես թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը, տարբեր հարցազրույցներում նշել է, որ չի բացառում, որ ԿԳՄՍ-ի կողմից նման նախագծի շրջանառման պատճառ կարող են լինել իր քաղաքական հայացքները և թատրոնում Գարեգին Նժդեհի մասին եղած ներկայացումը, որի պրեմերայի հաջորդ օրն էլ բանավոր կերպով տեղեկացրել են թատրոնի վերամիավորման մասին։

Oragir.News-ը հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ հասկանալու համար, թե որոնք են այն հիմքերը, որի համաձայն՝ ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակել, որով «Գոյ» թատրոնը միավորվում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Նախարարության կողմից մատնանշված պատճառները թատրոնի տնօրինությունը որակում է անհիմն։ Թատրոնի աշխատակիցները չեն բացառում այն, որ նման որոշման համար հիմք կարող է հանդիսանալ իրենց կողմից Գարեգին Նժգեհի մասին ներկայացում բեմադրելը։ Ի պատասխան մեր հարցման՝ ԿԳՄՍՆ-ից հայտնում են.

««Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական Գոյ կենտրոն» ՊՈԱԿ-ը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին միացման ձևով վերակազմակերպելու անհրաժեշտությունը բխում է վերոնշյալ թատերական կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսված միջոցառումների իրականացումից, որը կնպաստի մասնագիտական ռեսուրսների կենտրոնացմանն ու կարողությունների զարգացմանը, կխթանի ֆինանսական միջոցների ավելացումը: Ինչ վերաբերում է թատրոնի խաղացանկում ընդգրկված «Գարեգին Նժդեհ» ներկայացմանը, ապա այն որևէ կերպ չի առնչվում սույն որոշման հետ:

Միաժամանակ հայտնում ենք, որ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» ՊՈԱԿ-ի վերջին տարիների հաշվետվությունները ցույց են տալիս, որ ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների թերակատարումը ձեռք է բերել պարբերական բնույթ: Մասնավորապես՝ վերջին 3 տարիներին թատերախումբն ունեցել է ընդամենը մարզային 4 հյուրախաղ (2019 թ.` Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, 2021 թ.` սահմանամերձ համայնքի Մեծ Մասրիկ և Արենի գյուղերում (2019 թ. և 2021 թ.՝ բարեգործական հիմունքներով ք. Աբովյանի քրեակատարողական հիմնարկում):

Առկա են նաև մի շարք այլ խնդիրներ՝ գործունեության առանձնահատկության կանոնադրական անորոշություն, իր անվանմանը համապատասխան թատերական ոլորտում նորարարական-փորձարարական առաքելության իրականացման թերակատարում, գովազդատեղեկատվական քաղաքականության բացակայություն, գույքային և տեխնիկական բազայի արդիականացման անհրաժեշտություն, ընդհանուր թատերական իրողություններից, պրոցեսներից և փոխակերպումներից նկատելի մեկուսացում, որն արտահայտվում է նաև միջազգային համագործակցության շրջանակներում:

«Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» ՊՈԱԿ-ը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին միացման ձևով վերակազմակերպումը հնարավորություն կտա Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գույքային, ֆինանսական և ստեղծագործական ռեսուրսներն ուղղորդելու նաև «Գոյ» փորձարարական բեմի լավարկմանը»,- գրված է ԿԳՄՍ նախարարության պատասխանում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ