Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 11:42 06-05-2025

Երևանի Լեռ Կամսար փողոցից կեղտաջրերը լցվում են նույնիսկ ՀՀ նախագահի ավտոապարկ, բայց խնդիրը չի լուծվում. shamshyan.com

Արդեն մի քանի օր է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Լեռ Կամսար փողոցի բնակիչներն արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության նկատմամբ:

Այսօր՝ մայիսի 6-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«1 տարուց ավելի է՝ էս փողոցը, որը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից մեկում, տիրում է գարշահոտություն և հակասանիտարական վիճակ:

1 տարի է՝ էլ «Վեոլիա ջուր», էլ Երևանի քաղաքապետարան ենք դիմել, սակայն մեկը մյուսի վրա է գցում, փոխարենը որպես բնակիչներ ու սպառողներ կանոնավոր վճարումները կատարում ենք, բայց դրա դիմաց ստանում ենք 0 սպասարկում, ու դրա պատասխանատուն ով է՝ չգիտենք, ասես կարմիր մոլորակում լինենք: Մի քանի դիտահորեր կան, որոնց տակով կոյուղատարերն են անցնում, բայց դրանք գործել են դեռ սովետական տարիներից, ու հիմա, ինչպես ժողովուրդն է ասում՝ իր դարն ապրել է: Պետք է հիմնովին փոխվի, նույնիսկ տրամագիծը պետք է մի քիչ մեծ լինի, որ երբևէ խցանում չառաջանա, իսկ անձրևային օրերին էլ էս տարածքում պիտի նավակով շրջես:

Դիտահորերից թափվող կեղտաջրերը հասնում են մինչև անգամ ՀՀ նախագահի ավտոտնտեսություն ու չգիտես ինչի՝ Հանրապետության նախագահին էլ գուցե չի մտահոգում էս հակասանիտարական վիճակը:

Նախագահական ապարատից մի հատ զանգ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ խնդիրը գիշերով էլ լուծել կտա քաղաքապետը, կպարտավորեցնի «Վեոլիա ջրին», որ թերությունը հրատապ ծրագրով լուծեն, մինչդեռ էդ կեղտաջրերը լցվում են նաև բարձրահարկ շենքի նկուղներ ու ավտոկայանատեղիներ (պարկովկաներ) ու դրա արդյունքում շենքի հիմքի հերը անիծվում է: Շենքը մի քանի տարում կդառնա վթարահին, պատկան մարմինները լավ էլ գիտեն՝ ով է սրա ավիրելու հեղինակը. հարևանությամբ կառուցվող նոր բարձրահարկ շենքի կառուցապատողն է, ով վերամբարձ կռունկը նաև այն հատվածում է կայանել, որ դրա տակով անցնող ջրահեռացման խողովակների հերը անիծել են: Մի քանի օր առաջ էլ դիմեցինք Երևանի քաղաքապետարան, մի անհեթեթ պատասխան են տվել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին