Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:32 06-05-2025

Թրամփը հրամայել է վերաբացել Ալկատրասի բանտը՝ ամենավտանգավոր հանցագործների համար. BBC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է վերաբացել Ալկատրասի լեգենդար բանտը՝ «ամենավտանգավոր հանցագործներին» այնտեղ պահելու նպատակով։ Նրա խոսքով՝ ինքը պահանջել է, որ բանտը «զգալիորեն ընդլայնվի» և «վերակառուցվի ժամանակակից պայմաններին համապատասխան»։ Այս մասին գրում է BBC-ն։

Ալկատրասը, որը հայտնի է «Ռոք» անունով, գործել է Սան Ֆրանցիսկոյի ծոցում գտնվող փոքր կղզում 1934-ից մինչև 1963 թվականը։ Այն համարվել է ԱՄՆ-ի ամենախիստ բանտերից մեկը, որտեղ պահվել են Ալ Կապոնեի և «Բոստոնցի սրիկայի» նման հանցագործներ։ Բանտը երբեք չի ունեցել հաջողված փախուստի որևէ հաստատված դեպք՝ չնայած մի քանի հայտնի փորձերին։ Բանտի փակվելուց հետո այն վերածվել էր ազգային պատմական օջախի և տարիներ շարունակ գործում էր որպես թանգարան, որն ամեն տարի գրավում էր միլիոնավոր զբոսաշրջիկների։ Բանտը պաշտոնապես փակվել էր ֆինանսական մեծ ծախսերի պատճառով, բայց տարիների ընթացքում այն դարձել է ամերիկյան պատմության և փոփ-մշակույթի մի մասը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է