Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 13:43 06-05-2025

Neuralink-ը փոխում է իրականությունը. կաթվածահար տղամարդը կառավարում է համակարգիչը մտքի միջոցով. BBC

Մտքերի միջոցով շարժումները կառավարելը այլևս գիտաֆանտաստիկա չէ։ 2024-ի հունվարին 30-ամյա Նոլանդ Արբոն դարձավ առաջին մարդը, ում ուղեղում տեղադրվեց Իլոն Մասկի Neuralink ընկերության Telepathy չիպը։ Ութ տարի կաթվածահար վիճակում գտնվելուց հետո նա այժմ կարող է կառավարել շարժումները՝ միայն մտածելով։ Այս մասին գրում է BBC-ն։

Չիպը վիրահատական եղանակով տեղադրվում է ուղեղի շարժողական կենտրոնում և որսում նյարդային ազդանշանները, որոնք, չնայած ֆիզիկական անշարժությանը, ուղեղում շարունակում են արձակվել։ Neuralink-ի արհեստական բանականությունը վերծանում է այդ ազդանշանները և վերածում գործողությունների՝ օրինակ՝ մկնիկը շարժել կամ կոճակը սեղմել։

«Կարևորը ոչ ես եմ, ոչ էլ Մասկը, այլ գիտության առաջընթացը»,- ասել է Նոլանդը։

Neuralink-ը արդեն երեք հիվանդի հնարավորություն է տվել վերահսկել իրենց շարժումները միայն մտքի ուժով։

Ամենից շատ դիտված

12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
18:10 Սիրուշոն մայրիկին իր բրենդի առաջին ոսկյա զարդն է նվիրել
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով