Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:42 05-05-2025

Չլսեմ, չիմանամ՝ որևէ մեկը եկել, քանդվող շենքն է մտել․ Ավինյանը բարկացավ և հանձնարարական տվեց

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքի 5 ընտանիք պնդում են, թե տրամադրվելիք բնակարանների սենյակների քանակը քիչ է: 18 մ2-ի դիմաց առաջարկվում է 1 սենյականոց բնակարան՝ չեն համաձայնվում․ այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

«60 ընտանիք 4-րդ կարգի վթարային շենքերից տեղափոխվել է կամ մեկ այլ բնակարան, կամ ստացել է բնակարանի գնման վկայական։ Խոսքը հանրակացարանային շենքերի մասին է, որ 4-րդ կարգի վթարային են, փլվում են։ Ես բնակիչների հետ հանդիպել եմ: Այսինքն, 18 մ² փլվող շենքում բնակվող անձը, որին ավելի շատ բնակմակերեսով 1 սենյականոց բնակարան է առաջարկվում, ասում է՝ ոչ, ինձ մի տվեք»,- ասաց քաղաքապետը։

Նրա խոսքով՝ եթե մարդն ուզում է վթարային շենքում ապրել, որի տանիքը մի օր կարող է գլխին փլվել, քաղաքապետարանի պարտականության մեջ չի մտնում գնալ, զոռով քարշ տալ, հանել նրան այդտեղից․ «Միգուցե չպե՞տք է այդ մարդուն ոչ մի բան տալ, սա մեր բարի կամքի դրսևորումն է. պետք չէ ստիպել մարդկանց։ Եթե մարդն ուզում է ապրել 4-րդ կարգի վթարային շենքում, զոռով չենք հանելու այդտեղից»:

Ավինյանը նշեց, որ գերակա շահ ճանաչելու ճանապարհով չեն գնալու․ «Ոչ մի գերակա շահ։ Նրանք գիտեն՝ որտեղից դուրս են եկել, էդտեղ կքանդենք, կգնաք, կկնիքեք էն մյուսները։ Չլսեմ, որ որևէ տեղ, որտեղ մենք բնակարան ենք հանձնել, որևէ մեկն եկել է, այդ քանդվող շենքը նորից մտել»,- ասաց Ավինյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում