Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:31 05-05-2025

413 մլրդ եվրո թուրքական պարտքի մասին մեր հրապարակումները կատաղության նոպա են գեներացրել ադրբեջանական կողմում

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանին 413 մլրդ եվրո կազմող թուրքական պարտքի մասին։

Վերջին օրերին թուրքական ռազմատուգանքների վերաբերյալ մեր հրապարակումները կատաղության նոպա են գեներացրել ադրբեջանական լրատվական դաշտում: Մեծ տարածում ունեցող լրատվականներ, այդ թվում՝ (day.az, adalet.az ) երկարաշունչ վերլուծություններ են երկնել, որտեղ փորձել են միայն իրենց յուրահատուկ հակագիտական, ցինիկ մեկնաբանություններով նենգափոխել քննարկված թվային տվյալները, որոնց հիմքում ընկած են 1919 թվականի հատուկ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ստացված թվային տվյալները, ըստ որոնց՝ Թուրքիան պետք է վճարեր Հայ էթնոսի քաղաքացիներին մոտ 19,5 մլրդ Ֆրանսիական ֆրանկ, որն էլ ներկա եվրոպական արժույթով կազմում է ավելի քան 76,5 մլրդ եվրո:

Հրապարակման մեջ մենք ակնարկել էինք, որ դա վերջնական թիվ չէ, և քանի որ թուրքական կողմը չի վճարել, ապա նրա պարտքի վրա անհրաժեշտ կլինի հաշվարկել նաև տոկոսագումարներ: Տոկոսագումարների հաշվարկի համար հիմք կարող են ծառայել ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի վերաֆինանսավորման պատմական ցուցանիշները վերջին 100 տարվա ընթացքում:

ԱՄՆ դաշնային պահուստների համակարգը (անգլ.՝ Federal Reserve System, ոչ պաշտոնական կրճատ անվանում՝ Fed), կենտրոնական կառավարության կողմից ԱՄՆ-ի դրամատների վերահսկման կառույց է, որտեղ համերկրային պահուստի խորհուրդը կարգավորում է փողի առաջարկը, զբաղվում փողի տպագրությամբ, հաստատագրում զեղչադրույքը և թողարկում կառավարության պարտատոմսերը։

Ներկայացված աղյուսակի թվական տվյալներից ակնհայտ է դառնում, որ ֆինանսական ռեսուրսների տրամադրման տոկոսադրույքը, աշխարհաքաղաքական պատճառներով պայմանավորված, ունեցել է ցիկլային բնույթ, եղել են բարձր մակարդակներ, եղել են բավականին ցածր տոկոսադրույքներով տարիներ ևս, բայց մոտարկված ցուցանիշներով կարելի է վերջին 100 տարվա համար տարեկան ցուցանիշը գնհատել 4,0 տոկոսի շրջակայքում:

Բանկային բարդ տոկոսի հաշվարկը դնենք մի կողմ և արձանագրենք, որ 110 տարի հաշվարկի հիմքում դնելով տարեկան 4,0 տոկոսը, կստանանք մոտավորապես 440 տոկոս: Եթե այս տոկոսադրույքը կիրառենք 76,5 մլրդ եվրոյի նկատմամբ, ապա թուրքական պարտքի գումարի ծավալը կաճի 4,4 անգամ և կկազմի 413 մլրդ եվրո:

Վստահ եմ, որ այս հրապարակումը ևս իրարանցում է առաջացնելու ոչ բարով հարևան երկրներում. տխմարածին մեկնաբանությունները չեն ուշանա:

Իհարկե, հարևան երկրից սպասվող հիսթերիան բնավ չի մտահոգում մեզ, բայց կա մի բաղադրիչ, որն իսկապես մտահոգիչ է:

Որքանո՞վ են հայաստանյան իշխանությունները շահագրգռված՝ կապված այս թեմայի մանրամասների հետ, արդյո՞ք առանց նախապայմանների թուրքերի հետ բանակցող զանազան քպ երիտասարդները լիազորված են հայ ժողովրդի կողմից տեսականորեն նման ահռելլի գումարի գանձման, վերադարձի հարցը մերժելու, արհամարհելու, գումարը թուրքերին նվիրելու համար»։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում

Ձեզ գուցե հետաքրքրի