Արտաքին 1 տարի առաջ - 15:57 03-05-2025

Թուրքիան 5 տարի անց թուրքմենական գազ կներմուծի Կասպից ծովի հատակով. Էրդողան

Թուրքիան 5 տարի անց Թուրքմենստանից բնական գազ կներմուծի Կասպից ծովի հատակով անցնող խողովակներով՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Ստամբուլում բնական ռեսուրսների գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ:

«Այս տարվա մարտից մենք թուրքմենական գազը Թուրքիա ենք տեղափոխում Իրանի տարածքով։ Մեր նպատակն է 5 տարի հետո Թուրքմենստանից բնական գազ ներկրել Կասպից ծովի հատակով անցկացված խողովակներով»,- ընդգծել է նա։

Էրդողանի խոսքով՝ մինչ այժմ նշված երթուղով փոխադրվել է 250 մլն խմ բնական գազ, իսկ տարեվերջին այդ ցուցանիշը, ըստ կանխատեսումների, կհասնի 1,3 մլրդ խմ-ի:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում