Ներքին 1 տարի առաջ - 14:55 03-05-2025

ԶԼՄ-ներն ու լրագրողներն իշխանության համար, ըստ էության, դարձել են դասակարգային թշնամիներ․ ՀԺՄ

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Մամուլի ազատության միջազգային օրը՝ մայիսի 3-ը, ցավոք, Հայաստանում նշվում է մամուլի ու լրատվամիջոցների նկատմամբ իշխանությունների կողմից կիրառվող ճնշումների, անհանդուրժողականության մթնոլորտում։

Քաղաքական դաշտի համակարգային խնդիրների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերի ու նշանակության աղճատման պայմաններում ազատ մամուլը, իշխանությունների կողմից չվերահսկվող լրատվամիջոցները մնացել են իշխանությանը վերահսկող, հակակշռող գործնականում միակ համակարգը։ Առավելապես այդ պատճառով, ԶԼՄ-ներն ու լրագրողներն իշխանության համար, ըստ էության, դարձել են դասակարգային թշնամիներ, որոնց դեմ պայքարում իշխանությունը՝ ինստիտուցիոնալ առումով, առանձին պաշտոնյաներ՝ անհատապես, միջոցների մեջ խտրություն չեն դնում՝ հաճախ անցնելով ոչ միայն պաշտոնեական, այլ նաև մարդկային ու բարոյական պարկեշտության սահմանագծերը։ Դրա վառ ապացույցն են բռնության դեպքերը, գրոհները լրագրողների նկատմամբ, լրագրողներին և լրատվամիջոցներին թիրախավորելու դեպքերը, լրատվամիջոցների դեմ ներկայացված տասնյակներով դատական հայցերը, ԶԼՄ-ների նկատմամբ ատելության և անվստահության խոսքի տարածումը... Պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության տոտալ անվստահությունը իշխանությունները փորձում են փոխակերպել լրատվամիջոցների նկատմամբ անվստահության:

Ավելին, օգտվելով սոցիալական մեդիայի դարաշրջանի առանձնահատկություններից, իշխանություններն իրենց հետ փոխկապակցված անձանց և կազմակերպությունների միջոցով ստեղծել են սունկ կայքեր, յութուբյան ալիքներ, որոնց միջոցով ապատեղեկատվություն են գեներացնում՝ մոլորեցնելով հասարակության և պատասխանատու և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների հետ դրանց նույն հարթությունում դնելով:

Այս պայմաններում աշխատող լրատվամիջոցներն ու լրագրողները նույնպես, իրենց գործունեության ընթացքում, ցավոք, միշտ չէ, որ պահպանում են մասնագիտական բոլոր չափանիշները։ Ինչ խոսք, դժվար է տեսնել, գիտակցել սպասվող նորանոր աղետները, կորուստները, սեփական հայրենիքի կործանման վտանգները և էմոցիոնալ պոռթկումներ չունենալ, քաղաքացիական կեցվածք չդրսևորել: Թեև նման դեպքերը հաճախ անխուսափելի են և ունեն օբյեկտիվ պատճառներ, այդուհանդերձ, դա մեր մասնագիտական համայնքի համար ոչ թե արդարացման առիթ է, այլ մարտահրավեր՝ անգամ ամենասահմանային, ամենածանր պայմաններում պրոֆեսիոնալ պարտականությունները կատարելու, իշխանությունների սադրանքներին չտրվելու իմաստով։

Հայաստանում մամուլի ազատության ու լրատվամիջոցների գործունեության վրա ազդող մեկ այլ կարևոր և հակասական իրողություն է այն, որ խոսքի ազատությունը, դրա իրական վիճակի գնահատականը դառնում է արտաքին քաղաքական կոնյունկտուրայի առարկա։ Խոսքի և մամուլի ազատության մակարդակը գնահատող մի շարք միջազգային կազմակերպություններ՝ առաջնորդվելով ոչ թե օբյեկտիվության, այլ պահի իշխանություններին աջակցելու դրդապատճառներով, երբեմն աղճատված, մանիպուլյատիվ գնահատականներ են ներկայացնում Հայաստանում խոսքի ազատության վերաբերյալ՝ ակամա նպաստելով իշխանությունների կողմից մամուլի դեմ ուղղված գործողություններին։ Միևնույն ժամանակ, մի շարք միջազգային լրագրողական կազմակերպություններ, չտրվելով աշխարհաքաղաքական կոնյունկտուրային, հանդես են գալիս բացառապես մասնագիտական անաչառության դիրքերից և իրենց զեկույցներում արտացոլում են Հայաստանում մամուլի ոլորտում առկա իրավիճակը, ինչի համար շնորհակալ ենք մեր գործընկերներին։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը շնորհավորում է բոլոր լրատվամիջոցներին, լրագրողներին ու նրանց աշխատանքն ապահովող տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչներին՝ մաղթելով առկա մարտահրավերներին ու ճնշումներին դիմակայելու անսասան կամք և անկախ բոլոր պատճառներից՝ մասնագիտական առաքելությանն ու չափանիշներին հավատարիմ մնալու հաստատակամություն։

Շնորհավոր Մամուլի ազատության միջազգային օրը»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի