Ուղիղ եթեր
Մամուլը՝ տեսանյութով 1 տարի առաջ - 10:37 03-05-2025

Պետական պարտքն աճել է, ՔՊ-ն ընդվզում է, «Արտավազդ 2-րդ», Փաշինյանի որոշումը, Խոզնավարի քեֆը․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է 27-ից դառնալ 37 տարի: Նմանատիպ Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Մայիսի 6-ից մեկնարկելիք ԱԺ լիագումար նստաշրջանը խոստանում է թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրավապահ համակարգը խորհրդարանականներին պետք է ներկայացնի 2024 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդում։

7 տարում պետական պարտքը գրեթե կրկնակի աճել է․ գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ «2018-ի հեղափոխությունից 7 տարի անց՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ։

«Փաստ» օրաթերթը գրում է.
Հեղինակավոր Time Magazine-ի վերջին համարում հրապարակվել է Հայաստանին նվիրված մի հոդված, որն սկսվում է այսպես. «Կովկասի սրտում, որտեղ ձյունածածկ գագաթները հանդիպում են արևաշող հովիտներին, լուռ հեղափոխություն էր սկսվել»։ Այն նվիրված է «Սպայկա» ընկերությանն ու նրա հիմնադիր և տնօրեն Դավիթ Ղազարյանին, որը ներկայացվում է որպես Հայաստանի գյուղատնտեսական առաջընթացի խորհրդանիշ։

Հրապարակ օրաթերթը գրում է․ ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում․ շարքերում գժված են եւ կարծում են, որ եթե «Հանրապետություն» կուսակցության անդամ, թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական չներկայացնի, ապա պետք է խզել Երեւանի ավագանիում կոալիցիոն հուշագիրը։

Վերջերս Հայաստանի կինոթատրոններում ներկայացված «Արտավազդ Երկրորդ. Հռոմի և Պարթևստանի միջև» խաղարկային վավերագրական ֆիլմը մեծ արձագանք է ստացել հանրության շրջանում․ գրում է Հրապարակ օրաթերթը։

ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից Արմեն Դանիելյանի ազատվելուց հետո Հրապարակ օրաթերթը գրել էր, որ նրան այդ պաշտոնում փոխարինողի համար դիտարկվում է նրա տեղակալի` Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը։ Որոշումն արդեն կայացվել է` Փաշինյանը վստահում է Պետրոսյանին, նրան գործուղել էր կառույց` իբրեւ իր աչք ու ականջ։

Օրաթերթը նաև գրում է․ Իշխանության ներկայացուցիչները վերջին շաբաթներին ակտիվորեն այցելում են Սյունիքի մարզի Խոզնավար եւ Խնածախ համայնքներ, որոնք մեկ ամսից ավելի է՝ ադրբեջանական զինուժի թիրախում են` կրակի տակ։ Սակայն գյուղի բնակիչների հայտնած տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ականները ամբողջ գիշեր քեֆ-ուրախություն են արել, գառ մորթել։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը