Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 16:20 02-05-2025

Թաղապետը պիտի դատվի. եթե ՔՊ-ի հետ ես, քեզ ամեն ինչ կարելի ա, դեմ ես՝ արդեն խոցելի ես. հարցում

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դաժան ծեծի է ենթարկել ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանին։ Դեպքից հետո թաղապետը բերման չի ենթարկվել, չի ձերբակալվել։ Ավելին՝ հենց ծեծված Արթուր Ճախոյանն է բերման ենթարկվել ոստիկանություն։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ Նոր Նորքի թաղապետը պետք է դատվի խմբակային ծեծի համար»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ թաղաապետը պետք է պատժվի ու պատասխան տա իր վարքագծի համար։

«Օրենքի առաջ պիտի պատասխան տա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կասեն, որ նման բան չի եղել ու կփակեն գործը։

«Կասեն ֆեյք է, կապտուկներ կա, կանցնի կգնա,ամբողջ էդ նկարը ֆեյք ա։ Մի հատ էլ էդ հիմարին` Չախոյան ա, ինչ ա կքցեն մի տեղ, կասեն` ինչ հալուցինացիաներ ես պատմում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ամեն բան կարելի էր խոսքով հարթել։
«Իսկ դուք չեք կարծում, որ ճիշտ է դատելը։ Եթե յուրաքանչյուր պաշտոնյա ասեմ, օլիգարխ ասեմ, չգիտեմ, իրենց տեղում լինեն կարգապահության հարցով, իրենց պաշտոնները չչարաշահեն, ինչի են ծեծում, խոսքը, բառը ինչի համար ա»,- նշեց նա։

«Ես որ չասեմ բոլորն էլ գիտեն, որ պետք ա։ Այսինքն, եթե դու ՔՊ-ից քեզ ամեն ինչ կարելի ա, եթե ՔՊ-ից չես, դու արդեն խոցելի ես։ Իհարկե պետք է դատել, որ դաս լինի բոլորի համար»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր