Ներքին 1 տարի առաջ - 15:55 02-05-2025

100%-անոց անվտանգ հարթակներ չկան. ինչպես չդառնալ խաբեության զոհ օնլայն առևտրում

Կիբերանվտանգությունն էլեկտրոնային առևտրի հարթակներում դարձել է հրատապ խնդիր, քանի որ ավելի շատ մարդիկ են գնումներ կատարում համացանցում։ Վերջին շրջանում Pinduoduo-ն ենթարկվել է կիբեր հարձակման։ 700 միլիոն օգտատիրոջ անձնական տվյալներ հայտվել են հաքերների ձեռքերում։ Այսպիսի հարձակումների թիրախում են եղել նաև ռուսական Wildberries և չինական Temu էլեկտրոնային առևտրի հարթակները, որոնք ունեն նաև մեծ թվով հայ օգտատերեր։

Հասկանալու համար, թե ե՞րբ է տեղի ունենում տվյալների արտահոսք և ինչպե՞ս պետք է պաշտպանվել այդ հարձակումներից Oragir.News-ը զրուցել է մեդիափորձագետ և CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանի և Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

Ըստ Արթուր Պապյանի՝ այսօր թույլ գաղտնաբառը չի կարող անձնական տվյալների արտահոսքի պատճառ դառնալ․ «Թույլ գաղտնաբառ ունենալը գրեթե հնարավոր չէ, քանի որ համեմատաբար վստահելի մարկեթփլեյսներն արդեն իսկ թույլ չեն տալիս շատ պարզ գաղտնաբառեր օգտագործել։ Սակայն հիմնական վտանգն այն է, երբ մարդիկ նույն գաղտնաբառը տարբեր կայքերում են օգտագործում։ Այդ պարագայում, եթե որևէ հարթակից տվյալներ արտահոսեն, հաքերները հեշտությամբ կարող են մուտք գործել նաև մնացած հաշիվներ»։ Վտանգը նվազեցնելու համար Արթուր Պապյանը շեշտում է երկփուլային նույնականացման անհրաժեշտությունը։ Եթե միայն գաղտնաբառը կարելի է համարել առաջին պաշտպանական շերտը, ապա երկփուլային համակարգերը ավելացնում են հավելյալ պաշտպանություն՝ պահանջելով, օրինակ, հավելվածի միջոցով ստացված կոդ, էլ․ նամակ։ Նույնիսկ եթե գաղտնաբառը հայտնի դառնա, այդ լրացուցիչ հաստատումը կարող է կանխել ոչ ցանկալի մուտքը։ Պապյանի խոսքով, հաճախ մարդիկ խաբվում են՝ իրենց քարտի տվյալները մուտքագրելով կեղծ կայքերում, և հենց դա է պատճառ դառնում բանկային հաշիվներից գումարների անհետացման։

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ հնարավոր չէ 100% տոկոսով վստահ լինել, թե տվյալ մարկետփլեյսն անվտանգ է։ Դրա համար նա առաջարկում է գործել առողջ դատողությամբ՝ հետևել այլ մարդկանց կարծիքներին, նայել, թե հավելվածն ինչքան է ներբեռնվել, ինչ մեկնաբանություններ կան Play Store-ում կամ App Store-ում, ինչպես նաև նկատի ունենալ բացասական արձագանքները։ Սա օգնում է տարբերել վստահելի հարթակները կասկածելիներից։ Եթե, այնուամենայնիվ, անձնական կամ բանկային տվյալների արտահոսք է տեղի ունեցել, ապա պետք է անհապաղ դիմել համապատասխան ֆինանսական հաստատությանը միջոցներ ձեռնարկելու և հնարավոր կորուստները նվազեցնելու նպատակով։

Փորձագետները միաձայն վստահեցնում են՝ կիբեռանվտանգության հիմնական սկզբունքը սա է՝ լինել զգոն, չտրվել «համոզիչ» առաջարկներին և միշտ նախընտրել անվտանգ տարբերակները՝ թեկուզ մի փոքր լրացուցիչ ջանքերի հաշվին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը