Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:28 02-05-2025

Մայիսի 1–ը Գերմանիայում․ Մասկին և ապագա կանցլերին ուղարկել Մարս. DW

Մայիսի 1-ին՝ Աշխատանքի օրը, Գերմանիայում անցկացվել են տարբեր ակցիաներ։

Տասնյակ քաղաքներում անցկացվել են հավաքներ, որոնց կազմակերպիչները հիմնականում արհմիություններն էին։

Բեռլինում անցկացվել է ֆեմինիստների երթ և այսպես կոչված «հեղափոխական մայիսմեկյան ցույց»։ Նման ցույցերն ավանդաբար իրականացվում են ձախ ուժերի նախաձեռնությամբ։

Գիշերը Բեռլինում և Համբուրգում ձախ ակտիվիստները երթեր են անցկացրել, որոնք նախկինում հաճախ ավարտվում էին ոստիկանության հետ բախումներով, բայց այս տարի դրանք անցել են համեմատաբար խաղաղ։

Բեռլինում անցկացվել է նաև «քվիր-ֆեմինիստական ցույց կապիտալիզմի և հայրիշխանության դեմ», որին մասնակցել է մոտ 3200 մարդ։

Գերմանիայի արևելյան շրջաններում, սակայն, տեղի են ունեցել նաև աջ ուժերի կազմակերպած հավաքներ։

Քեմնիցում ցուցարարները հավաքվել են Կարլ Մարքսի հուշարձանի մոտ։

Շտուտգարտում ձախ ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ։

Ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել նաև Գելզենկիրխենում։

Բեռլինի էլիտար Գրյունեվալդ թաղամասում ավանդույթի համաձայն անցկացվել է սատիրական ակցիա, որի ընթացքում մասնակիցները կոչ են արել միլիարդատեր Իլոն Մասկին և հնարավոր ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցին ուղարկել Մարս մոլորակ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում