Ներքին 1 տարի առաջ - 18:49 30-04-2025

Այսօրվա միջադեպի անքննարկելի հետևանքը պիտի լինի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Ես ժամանակին եղել եմ «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ և ավելորդ է ասել, որ մոտիկից ճանաչում եմ նաև օրվա «հերոսին»՝ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին:

Իհարկե, շատ վաղուց այդ կուսակցության և նրա անդամների հետ չեմ շփվում, սակայն տեղի ունեցածն արտառոց է ու անկախ որոշ հանգամանքներից՝ անհրաժեշտ համարեցի հրապարակային կարծիք հայտնել:

Նախ, Տիգրանն անհրաժեշտ քաղաքական և կրթական որակներ չուներ՝ նման պաշտոն զբաղեցնելու համար:

Հիմա, ըստ էության․ Տիգրանն իրեն պահել է սովորական խուժանի պես ու այսօրվա միջադեպի անքննարկելի հետևանքը պետք է լինի նրա պաշտոնանկությունը, ինչպես նաև նրա արարքին քրեաիրավական հետևանք տալը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը