Ներքին 1 տարի առաջ - 13:07 30-04-2025

ՀՖՖ պաշտոնյայի ու նրա կնոջ լուսանկարները հայհոյանք պարունակող գրառումներով տեղադրել են «Tik Tok»-ում ու գումար պահանջել. shamshyan.com

Ապրիլի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից, որ 2024 թվականի նոյեմբերի 29-ին Երևանի բնակիչ 33-ամյա տղամարդը նկատել է, որ իր անձնական նկարը «Facebook» սոցիալական կայքից ներբեռնել են և տեղադրել «Tik Tok» հարթակում՝ «Լուրջ բացահայտումներ» էջում՝ հայհոյանքներով հանդերձ, որից հետո, նկարը ջնջելու նպատակով անհայտ օգտատիրոջ հետ կապ հաստատելուց հետո, վերջինս պահանջել է 500 ԱՄՆ դոլլար՝ նկարը ջնջելու համար, որը, սակայն, չի փոխանցել, ինչից հետո էլ նույն էջում հայտնվել է իր և իր կնոջ անձնական լուսանկարները՝ սեռական բնույթի հայհոյանքներով և վարկաբեկող արտահայտություններով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժած քաղաքացին աշխատում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը