Մամուլ 1 տարի առաջ - 09:00 29-04-2025

Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում թշնամին պարբերաբար կրակ է բացում Սյունիքի մարզի մի քանի գյուղերի, ի մասնավորի՝ Խոզնավարի, Խնածախի, Արավուսի ուղղությամբ: Որոշ օրերի պարագայում ՀՀ ՊՆ-ն այդ մասին հայտարարություն է տարածել, իսկ մյուս օրերի վերաբերյալ բնակիչներն են տեղեկացնում, որ հատկապես երեկոյան ժամերին թշնամին անկանոն կրակահերթեր է արձակում:

Ավելին, Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել Սյունիքի մարզի Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում և հաստատել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցների հետևանքով Խոզնավար գյուղում վնասվել է բնակելի տներից մեկի տանիքին տեղադրված արևային ջրատաքացուցիչը:

Չնայած այս ամենին, ինչպես և սպասելի է, ադրբեջանական կողմը հերքում է այդ տեղեկությունները, չնայած հերքելու բան էլ չկա, կրակոցներն ակնհայտ են:

Մի քանի լրատվամիջոցներ էլ գրել էին, որ, ըստ տեղացիների, «մարդիկ իրենց հողամասերը չեն գնում, վախենում են, արոտավայր չկա, անասունները ծախում են»:

Կրակոցների փաստը հաստատել է նաև քպական պատգամավոր Դավիթ Դանիել յանը, որն իր ՖԲ էջում տեղեկացրել էր, թե երկու օր է՝ գտնվում է Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում: Պատգամավորը, սակայն, համաձայն չէ, թե տեղի բնակիչները վախեցած են: Ըստ քպական պատգամավորի, բնակիչների բնականոն կյանքը շարունակվում է, անկախ այն բանից, որ գիշերը լսվում են կրակոցների ձայներ: «Բնականաբար դա առաջացնում է բնակիչների մոտ անհանգստություն, սակայն ոչ տագնապ: Նրանք շարունակում են աշխատել ու շենացնել մեր սահմանը»,-գրել է Դանիելյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում