Ներքին 1 տարի առաջ - 14:52 27-04-2025

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Նոր Նորքի թաղապետի «քթի տակ»․ կեղտաջրերն անխնա հոսում են․ shamshyan.com

Արդեն 2 օր է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի բնակիչներից և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն իրենց հիվանդներին այցելող քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են արտահայտում, որ 2 օր է՝ Գյուրջյան փողոցում տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ և ոչ մի կառույցի դա կարծես թե չի հետաքրքրում։

Այսօր՝ ապրիլի 27-ին, նույն ահավոր վիճակն է այդ հատվածում։ Դիտահորից դուրս եկող կեղտաջուրը անխնա հոսում է տարածքում՝ տիրելով գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։

Կեղտաջրերից դեպի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ 1 կիլոմետրից մի քիչ պակաս հեռավորություն է, մի քանի մետր այն կողմ էլ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն է, չհաշված՝ մեծ թվով սննդի օբյեկտներ, խանութներ։

Մանրամսները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը