Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:30 26-04-2025

Ծեր ու հիվանդ կինը ջրհեղեղից հետո ապրում է անմարդկային պայմաններում

Սանահին կայարան 12 շենքը, ջրհեղեղից հետո քանդման ենթակա է։ Առաջին հարկի բնակիչներն ամիսներ շարունակ վարձով բնակարաններում էին ապրում, սակայն քանի որ պետությունն այլեւս չի փոխհատուցում տուժած բնակիչների բնակվարձը, այն ընտանիքները որոնք կեցության այլ վայր չունեն կրկին վերակարձել են հեղեղից տուժած՝ վթարային ճանաչված բնակարաններ։

Հայկազ Սեդրակյանն աշխատել չի կարողանում, քանի որ մայրը բացի իրենից, այլ խնամող չունի, իսկ կենսաթոշակով բնակարան վարձել չեն կարող։ Ստիպված ապրում են հեղեղից թերեւս ամենաշատ տուժած բնակարանում, որտեղ խոնավ է, տարածված գարշահոտություն ու չկան սանհանգույցներ։

Ինչպես այս այնպես էլ Սանահին կայարան 12 շենքի մյուս 15 բնակարանների ընտանիքները դեռեւս սպասում են ԲԳՎ-ների, այլ կերպ ասած սերտիֆիկատների՝ նոր բնակարանի ձեռքբերման համար։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը