Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:17 25-04-2025

Մեյ Մասկը Dubai AI Week 2025-ի ընթացքում ներկայացրել է YoHealth հավելվածը (լուսանկարներ, տեսանյութ)

Դուբայում ապրիլի 22-ին տեղի ունեցած «Արհեստական բանականությունը առողջապահական և սպորտային ոլորոտում» թեմայով պանելային քննարկմանը աշխարհահռչակ բիզնես մագնատ, ներդրող Իլոն Մասկի մայրը՝ Մեյ Մասկը, ներկայացրել է YoHealth առողջ ապրելակերպը խթանող հայկական հավելվածը։ Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Fastex էկոհամակարգի և YoHealth հավելվածի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պատրիս Էվրան։ Միջոցառումը մոդերացնում էր Լիլի Դոուզը։

Պանելային քննարկման ընթացքում հայտնի մոդել, սննդաբան և հանրային խոսնակ Մեյ Մասկը ներկայացնել է YoHealth հավելվածի ներուժը և արհեստական բանականության (AI) լուծումների կիրառությունը դրա զարգացման հեռանկարները և անընդհատ ավելացող տեխնիկական հնարավորությունները։ Վերջինս իր ելույթում անդրադարձել է թվային առողջության մասսայականացմանը՝ ընդգծելով նման հավելվածների ընձեռած լայն հնարավորությունները։

«Կարծում եմ, որ առողջ ապրելակերպը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին։ YoHealth-ը հնարավորություն է տալիս արհեստական բանականության միջոցով իրականացնել անհատականացված խնամք, հոգ տանել առողջության մասին և վերահսկել վարքագծային փոփոխությունները», - ասել է Մեյ Մասկը։

Առողջապահական և սպորտային ոլորտում հայտնի և արդեն մեծ պահանջարկ ու ճանաչում ունեցող YoHealth հավելվածը ներկայացնում է տեխնիկական բազում հնարավորություններ՝ օգտատերերին առաջարկելով ֆիզիկական ակտիվության դիմաց պարգևներ։

Dubai AI Week-ի շրջանակում քննարկվել են նաև AI-ի ներկան, ապագան և դրա կիրառելիությունը ժամանակակից աշխարհում։ Այս տարի միջոցառմանը մասնակցել են մի շարք առաջատար ընկերություններ, ինչպիսիք են Google DeepMind-ը, Microsoft AI-ը, NVIDIA-ն, OpenAI-ը։ Նախագծերը ներկայացրել են իրենց վերջին AI լուծումները, արհեստական բանականության միջոցով տվյալների վերլուծության մեխանիզմները և առողջապահական և սպորտային ոլորտների վրա դրանց ունեցած հսկայական ազդեցությունը։Համաշխարհային հաջողված հարթակների կողքին YoHealth հավելվածն առանձնացել է անձնական մոնիթորինգի, AI գործիքների և օգտատերերի վարքագծային վերլուծության տեխնիկական հնարավորություններով։

YoHealth-ի մասնակցությունն AI Week-ին ևս մեկ անգամ ամրապնդում է հարթակի դիրքերը՝ որպես առաջատար հավելված, և թույլ տալիս զարգացնել դրա հնարավորությունները՝ AI գործիքների կիրառմամբ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին