Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:35 25-04-2025

Լիովին աջակցում եմ այս նախաձեռնությանը․ Սամվել Շահրամանյանը Ազատության հրապարակում է

Լիովին աջակցում եմ այս նախաձեռնությանը` անկախ նրանից ինչ որոշում կկայացնեք․ այս մասին հայտարարել է Սամվել Շահրամանյանը՝ Ազատության հրապարակում արցախցիների հետ հանդիպմանը։

«Մանրամասն տեղյակ եմ իրականացվող աշխատանքներին, ձեր որոշումներին, առաջարկվող տարբերակներին։ ՀՀ կառավարության առաջրկած ծրագրերն ունեն բազմաթիվ խնդիրներ, ես ասել եմ, որ բնակարանային ծրագիրը հենց սկզբից տապալված ծրագիր է»,–վրանում արցախցիներին ասաց նա։

Արցախի նախագահը կարծում է, որ կառավարության առաջարկը` համապատասխան խմբեր ստեղծելու և աշխատանքներ իրականացնելու պետք է իրականացվի, քանի որ, ըստ նրա, դրանից է կախված նաև հետագայում արցախցիների հետագա ինտեգրումն ու արժանապատիվ ապրելը ՀՀ–ում։

Նշենք, որ Արցախի նախագահի և արցախցիների հանդիպումը շարունակվում է փակ ձևաչափով։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը