Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:16 25-04-2025

Ջահերով երթն ու քաղաքական սնոբիզմը․ Լիլիթ Գալստյան

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՆՈԲԻԶՄԸ

Թրքազգայուն և ապոլիտիկ որոշ շրջանակներ ծանր են տանում Ջահերով երթի մեկնարկին երկու ցեղասպան երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելու իրողությունը։

Իրականում կեղծ «քաղաքակրթական» ալիբի է այն խոսույթը, թե՝ «դեմ ենք ինքնահաստավելու և խիզախ երևալու պատրվակով դրոշ այրելուն»։

Խոշոր հաշվով, քպ և քպամերձ շրջանակի անհանգստության բուն պատճառը ազգային արժանապատվությունը չկորցրած, սեփական իրավունքն ու ինքնությունը չուրացող հայ ժողովրդի մի ստվար հատվածի գոյության փաստն է։

Սա հայ ժողովրդի այն հատվածն է, որը մերժում է փաշինյանի՝ անցյալը մերժող, ներկան քաոս դարձրած, անհեռանկար ապագայով «իրական» Հայաստանը։ Նա՝ կազմակերպվող հայը, մերժում է փաշինյանի նոր զրոյական կետը, նոր ցեղասպանությունը․․․։

Սա հայ ժողովրդի այն հատվածն է ու տեսակը, որը մերժում է Փաշինյանի տրանսֆորմացիան, նրա կողմից «կրթվելու» և նրա պարտության կաղապարով նվաստացած ապրելու պարտադրանքը։

Վարչախմբին չի հաջողվում թուրքական տնային աշխատանքը կատարել։

Ու այդ ճանապարհին նրա մեծագույն խոչընդոտը Դաշնակցությունն է՝ իր գաղափարախոսությամբ ու արժեքային համակարգով։ Եվ դուք վախենում եք արթնացող հայից․․․

Ահա թե ինչու է սրացել քպական և քպամերձ շրջանակների կազմակերպված արշավանքը Դաշնակցության դեմ։

Շատերն են խորհրդարանում և նրանից դուրս կուրծք պատռելով մրցասպարեզ ելել, փորձելով մրցել, թե ում տեքստերն ավելի թրքազգայուն կլինեն։

Սա էլ է հասկանալի․ քաղաքական նոր խաղատախտակի վրա դիրքավորվելու խնդիր ունեն․․․
Այնուամենայնիվ, թրքազգայուն և ապոլիտիկ, քաղաքական ամնեզիայով տառապողներին ասեմ, որ որևէ երկրի դրոշի այրումը քաղաքական պայքարի և քաղաքական վերաբերմունքի տեսակ է, անգամ՝ իրավական հասկացություն։

Օր․ ԱՄՆ օրենքում այն սահմանվում է որպես քաղաքական խոսքի տեսակ /symbolic speech and political speech/։

ԱՄՆ Գերագույն Դատարանի 1990թ․ վճիռով դրոշի այրումը դիտարկվում է որպես օրինական գործողություն և բնութագրվում է որպես խոսքի ազատության դրսևորում։

Եվ հենց այս որոշման հիմքով էլ արդարացվել է քաղաքական ակտիվիստ Գրեգորի Լ․ Ջոնսոնը, որին մեղադրում էին 1984-ին, Դալլասի հակակառավարական ցույցերում ԱՄՆ դրոշն այրելու համար։

ԱՄՆ կոնգրեսը մի քանի անգամ փորձել է քրեականացնել այս գործողությունը, բայց՝ ապարդյուն։ Դրոշի այրումն ԱՄՆ-ում, նաև շատ երկրներում, շարունակում է լինել քաղաքական բողոքի ձև։

Եվ ուրեմն՝ նվաստի պարտությամբ հաշտ քաղաքական SNOB-եր/քաղքենիներ/, դուք կամ հիշողության ու արժանապատվության կորուստ ունեք, կամ՝ կեղծ բարեպաշտության բռնկում։ Պարզապես հիշեք, թե որ դրոշների ներքո էին մորթվում մեր պապերը 1915-ին կամ ինչպես էր ցեղասպանվում Արցախը։ Ու նրանք մինչև օրս չեն ընդունել իրենց ոճրի պատասխանատվությունը։

Հ․Գ․ 2004-ին Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը Վարշավայում ծնկի եկավ ֆաշիզմի զոհերի հուշարձանի առջև և նացիզմի ոճրագործության համար ներողություն խնդրեց հրեա և լեհ ժողովուրդներից»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում