Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:05 23-04-2025

Ինչ վիճակում է Ցեղասպանության թանգարանի հուշայգին

Ծիծեռնակաբերդի պուրակում տնկված ծառերը խոսում են անցյալի մասին, որն անլռելի է։ Դրանք կանգնած են ի նշան ցավի, հիշողության և հարգանքի։

Oragir.News-ն այսօր շրջել է պուրակում և նկարել ծառերը։ Այստեղ յուրաքանչյուր ծառ ունի իր պատմությունը՝ ե՞րբ, ո՞վ և ի՞նչ առիթով է այն տնկել։

Բազմաթիվ օտարերկրյա գործիչների անուններով ծառերն արտահայտում են վերջիններիս քաղաքական դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ։

1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, որպես հարգանքի տուրք, ծառեր են տնկվել՝ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Հռոմի Պապի Հայաստան այցի առիթով 2016 թվականին, անձամբ ծառեր են տնկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2001-ին, ՌԴ Առաջին նախագահ Բորիս Ելցինը 2002-ին, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը 2014-ին, Ժակ Շիրակն և Տիկինը 2006-ին, Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի կողմից 2001-ին, Վրաստանի նախագահ Շևարդնաձեի կողմից 2001-ին և այլն։

Հովհաննես Պողոս Երկրորդ պապի անունից տնկված ծառի հուշատախտակին գրառում կա՝ «Հիշիր որդիների տառապանքները և օրհնիր Հայաստանը»։

Ծիծեռնակաբերդի պուրակը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի նկատմամբ աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարների հարգանքի լուռ, բայց խոսուն վկայություն է, համընդհանուր դիրքորոշման խորհրդանիշ։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։