Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:55 23-04-2025

Վահան Տերյանը մշտապես զարգացող ուսանող էր. բացվեց «Տերյանը՝ ուսանող» ցուցահանդեսը

Այսօր՝ ապրիլի 23-ին, Գրականության և արվեստի թանգարանում բացվեց «Տերյանը՝ ուսանող» ցուցահանդեսը:

Այդ ժամանակահատվածը եղել է կարևոր շրջան Վահան Տերյանի կյանքում. «Ուսանողական տարիները ցույց են տալիս ինչ մտածող, ապագա գրող մտավորական էր ձևավորվում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գրականության և արվեստի թանգարանի միջոցառումների պատասխանատու Լիլիթ Մադոյանը:

Կազմակերպիչների ներկայացմամբ՝ Վահան Տերյանի ուսանողական տարիները միայն ակադեմիական կրթություն ստանալու ժամանակաշրջան չէին։ Դրանք նրա անձի, աշխարհայացքի և գրական ոճի ձևավորման ամենաբուռն ու որոշիչ փուլերն էին։ Տերյանը փայլուն, մշտապես զարգացող ուսանող էր։ Նա ակտիվորեն մասնակցում էր ազգային և երիտասարդական շարժումներին։ Ցուցադրվող վավերագրերը կօգնեն բացահայտել Վ․ Տերյանի ուսանողական կյանքի վառ դրվագներն ու ուշագրավ մանրամասները։

Մանրամասները տեսանյութում.

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը