Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 14:18 23-04-2025

ԿԳՄՍՆ-ի դմբոներ, գրառումս Իսահակյանի վաստակը նսեմացնելու համար չէ, այլ կաղապարված սովետիզմի

Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրել է.

«ԿԳՄՍՆ-ի դմբոներ

Ավետիք Իսահակյանը, այո, մեր մեծ գրողներից է և բնավ չեմ ցանկանում նսեմացնել Վարպետի արժանիքներն ու ժառանգությունը:

Իսահակյանը միևնույն ժամանակ սովետի օրոք ստեղծված կերպար է, ով ուզեր, թե չուզեր ծառայելու էր սովետական կարգերի քարոզչությանը: Նա միակ գրողն է, ով երկու գործող թանգարան ունի, այնինչ տասնյակ բացառիկ կենսագրությունների տեր հայորդիներ նույնիսկ դասագրքային հիշատակության չեն արժանացել, նրանց անուններով ու լուսանկարներով նամականիշեր չեն թողարկվել...

Եվ սրանում ակնհայտ դիտավորություն կա:

Իսահակյանի 150-ամյակի կապակցության պետական հանձնաժողով ստեղծելու գաղափարը ևս սովետական կաղապարված ու իներցիոն մտածողության արգասիք է: Մի քանի հանդես, ցերեկույթ, մի քանի հատոր գիրք ու գալա համերգ օպերայում. այս սովետական մտակաղապարից բնավ չկարողացանք դուրս գալ ու շարունակաբար ապրում ենք անհաղթահարելի սովետիզմի մեջ:

Վստահ եմ, որ այդ հանձնաժողովի ոչ մի անդամ, այդ թվում նախարարը, չեն կարդացել Հայաստանի պետական պատկերասրահի հիմնադիր տնօրեն Ռուբեն Դրամփյանի ու մյուս ժամանակակիցների հուշերը, այլապես չէին առաջարկի մետրոյի ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ կայարանը անվանափոխել ի պատիվ Ավետիք Իսահակյանի:

Կրկնում եմ, գրառումս Իսահակյանի վաստակը նսեմացնելու համար չէր, այլ բովանդակային այն կաղապարված սովետիզմի, որի շունչն ու բույրը գալիս է նույնիսկ խիստ լիբերալ հայացքների տեր նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքից ու գործելաոճից»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը