Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 21:25 22-04-2025

Օսմանյան փաստաթղթերը՝ ընդդեմ թուրքական ուրացման

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշտոնական դիրքորոշման, գիտական շրջանակների տեսակետների և դրանցում փոփոխությունների մասին Ermenihaber.am-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:

- Թուրքիան մինչ օրս չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը՝ պատճառաբանելով պատմական փաստերի «քննարկման անհրաժեշտությունը»։ Ի՞նչ են իրականում բացահայտում օսմանյան արխիվները, և ի՞նչ պատասխան ունի այս տեսակետին հայ պատմագիտությունը։

- Այո՛, Թուրքիան Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար տասնամյակներ շարունակ ներկայացրել է զանազան պատճառաբանություններ, այդ թվում՝ պատմական փաստերը գնահատելու պատրվակ։ Թեև օսմանյան արխիվները տարիներով փակ են եղել հայ և արտասահմանցի հետազոտողների առջև, այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանության թեմայով ուսումնասիրություններ կատարած գիտնականները նման պայմաններում անգամ կարողացել են գտնել և հրապարակել մեծ թվով արժեքավոր փաստաթղթեր, որոնք բացահայտում են ցեղասպանության կանխամտածված և զանգվածային բնույթը։

Թե՛ հայ և թե՛ համաշխարհային պատմագիտությունը վաղուց է տվել իր պատասխանն ուրացողների այդ տեսակետին․ Հայոց ցեղասպանությունն արդեն փաստարկված, ապացուցված և հիմնավորված իրողություն է, և թուրք ժխտողականներին ամենալավ պատասխանը տալիս են օսմանյան արխիվային փաստաթղթերը։ Հարկ է նշել, որ դրանց շարքում ամենակարևոր տեղն են զբաղեցնում Արամ Անտոնյանի հրապարակած թուրքական կառավարության հեռագրերը և 1919-1921 թթ․ Ստամբուլում Օսմանյան պետության Ռազմական արտակարգ ատյանում կայացած երիտթուրքերի դատավարությունների վավերագրերը։

Ընդհանրապես որևէ ցեղասպանություն փաստարկելու համար նախ պետք է ապացուցել, որ այդ հանցագործությունն իրագործած խումբը նախապես ծրագրել է այն։ Երիտթուրքերի դատական փաստաթղթերը, հատկապես, «Միություն և առաջադիմություն կուսակցության» և կառավարության գործիչների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը բացահայտում են, որ հայերի բնաջնջումը նախապես որոշվել էր «Միություն և առաջադիմություն կուսակցության» կենտրոնական կոմիտեի մանրամասն քննարկումների արդյունքում:

Այսպես, գրավոր կերպով դատարանին վկայություն տված օսմանյան երրորդ բանակի հրամանատար Մեհմեդ Վեհիբ փաշան հայտնել էր, թե հայերի հանդեպ կատարված վայրագություններն ու կոտորածները, ինչպես նաև ունեցվածքի կողոպուտը որոշված են եղել «Միություն և առաջադիմություն կուսակցության» կենտրոնական կոմիտեի կողմից, և որ այդ ջարդերի իրականացման համար Բեհաեդդին Շաքիրը հատուկ մարդասպաններ էր պատրաստել երրորդ բանակի շրջանում:

Կան այլ բազմաթիվ անհերքելի ապացույցներ և փաստեր, այնպես որ մենք՝ հայ մասնագետներս, արդեն պետք է լիովին ազատվենք ցեղասպանությունն ապացուցելու ցանկությունից և կենտրոնանանք Հայոց ցեղասպանության ասպեկտների և մանրամասների վրա։

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին