Ավելին 1 տարի առաջ - 16:55 21-04-2025

Քաղաքավարի խոսքերը ChatGPT-ում միլիոնավոր դոլարների վնասի պատճառ են. Tech Tadar

OpenAI-ի ղեկավարը՝ Սեմ Ալթմանը, հայտնել է, որ ChatGPT-ի օգտատերերի քաղաքավարի պահվածքը՝ «խնդրում եմ», «շնորհակալություն» և նման այլ հարգալից արտահայտությունները, իրականում մեծ ծախսեր են պահանջում։ Այս մասին գրում է Tech Radar-ը։

Այն, ինչ թվում է սովորական մի բառ՝ «շնորհակալություն» կամ «բարև», իրականում նույնքան հաշվարկային ռեսուրս է պահանջում, որքան բարդ հարցադրում։ Յուրաքանչյուր տեքստ, անկախ բովանդակությունից, անցնում է նույն վերլուծական գործընթացով OpenAI-ի հզոր սերվերներում, որոնք տեղակայված են տվյալների կենտրոններում։ Այս սերվերները սպառում են հսկայական քանակությամբ էլեկտրաէներգիա, ինչը ընկերության համար տարեկան կազմում է տասնյակ միլիոնավոր դոլարներ։

Չնայած ծախսերին՝ Ալթմանը նշում է, որ մարդկային վերաբերմունքը, և բարեկրթությունը անգին են և արժանի են նման ներդրման։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է