Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 15:51 21-04-2025

Fox News-ը Կիևը նշել է որպես Ռուսաստանի մաս. Ուկրաինան պահանջում է ներողություն. EA Daily

Ամերիկյան Fox News հեռուստաալիքը Զատկի տոնին նվիրված ուղիղ հեռարձակման ժամանակ Կիևը սխալմամբ ներկայացրել է որպես Ռուսաստանի մաս։ Սկզբում Սուրբ Միքայելի Ոսկեգմբեթ վանքից ցուցադրված պատարագը ճիշտ մակագրված է եղել՝ «Կիև, Ուկրաինա», սակայն ավելի ուշ վերնագիրը փոխվել է՝ «Կիև, Ռուսաստան»։ Այս մասին գրում է EA Daily-ն։

Սխալ մակագրությունը եթերում մնացել է մոտ 20 րոպե, իսկ հետո ուղղվել է։ Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխին պահանջել է, որ հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն խնդրի կատարվածի համար։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է