Մամուլ 1 տարի առաջ - 07:35 19-04-2025

«Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսի հեղինակը եռակի անգամ շատ է տուգանել մարդկանց. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հեղափոխության առաջին տարում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ»։ Սակայն իր իշխանության անցած 7 տարիներին, թվերի ու գործնական քաղաքականության վերլուծությամբ առավել մեծ տուգանքների է դատապարտել քաղաքացիներին:

Այսինքն՝ Փաշինյանի իշխանության օրոք տուգանքները նոր թափ են առել։

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց այս մասով պաշտոնական տվյալները՝ պարզելու, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունից առաջ տուգանքների ինչպիսի վիճակագրություն կար, և ինչպիսին է իրավիճակը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։

Եվ այսպես,

2016-2021 թվականների տվյալների համաձայն՝ տուգանված անձանց թիվը տարեցտարի աճել է։ Մասնավորապես, 2019 թվականին տուգանվածների քանակը գերազանցել է 2018 թվականի ցուցանիշը. 2019-ին տուգանված անձանց քանակը 463 599 էր, այնինչ 2018-ին 324 544 էր։​​​​​​​Իսկ արդեն 2022 թվականից հաշվառման համակարգը փոխվել է, և տուգանքները հաշվվել են ոչ թե անձանց, այլ կիրառված տուգանքների քանակով։

2022 թ.-ին տուգանքների ընդհանուր քանակը 1 977 489 էր, իսկ 2023 թ.-ին՝ 2 561 027։

Տուգանքների ընհանուր քանակն անհամեմատելի աճել է նախորդ տարիների հետ համեմատությամբ։ 2024 թվականի տվյալները կհրապարակվեն սույն թվականի մայիսին, իսկ եղած արդյունքներից կարելի է ենթադրել, թե ինչպիսին կարող է լինել ցուցանիշը:

«Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը, փաստացի, ժողովրդին վերաբերվում է որպես տուգանվող օբյեկտի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան