Մամուլ 1 տարի առաջ - 07:10 18-04-2025

Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի «հատիկ-հատիկ» բլեֆը փլվեց Սահմանադրական դատարանում։ Բարձրագույն դատարանը հաշվի առավ Վենետիկի մասնագիտական հանձնաժողովի կողմից տրված մասնագիտական կարծիքը, որը օրենքի ամբողջ տրամաբանությունը փոխել է։

Ինչի մասին է խոսքը. «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է ՍԴ որոշման եզրափակիչ մասի բացատրությունը, որպեսզի իրավաբանական բարդ ձեւակերպումների մեջ չխճճվի իրականությունը։ Նկատենք, որ Սահմանադրական դատարանն այս օրենքի առանցքը հանդիսացող դրույթները` գույքի վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերի մասերով, բավականին նեղացրել է, կոնկրետացրել է դրա կիրառման շրջանակը, ինչը նշանակում է, որ դրա լայն մեկնաբանությունն այլեւս հակասահմանադրական է:

Եվ այսպես, ՍԴ-ն, քննելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի (այսուհետեւ` Օրենքի)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, որոշել է.
«Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ Օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի` պաշտոնն ստանձնելու պահից հետո»։ Սա նշանակում է, որ նախկին կամ ներկա պաշտոնյաների ունեցվածքը ամբողջությամբ չի կարող թիրախավորել Նիկոլ Փաշինյանը՝ ինչպես այսօր է։ Իրավապահները կարող են քննել միայն պաշտոնյայի՝ պաշտոն զբաղեցնելու ժամանակ ձեռք բերված գույքը. դրանից առաջ եւ հետո ձեռք բերված գույքը չի կարող ապօրինի համարվել։

«Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։

Օրենքի՝ դիմողի կողմից վիճարկվող մնացած դրույթները, դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումների շրջանակում, Սահմանադրությանը համապատասխանության վերացական ստուգման արդյունքներով համապատասխանում են Սահմանադրությանը:

Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Այս դրույթը նշանակում է, որ եթե պաշտոնյան իր պաշտոնավարման օրոք հանցավոր ճանապարհով որեւէ գույք է ձեռք բերել, պետք է հանցանքը գույքի հետ առնչություն ունենա, որ հնարավոր լինի այն համարել ապօրինի։ Հակառակ դեպքում՝ հնարավոր չէ մարդուն մեղադրել ապօրինի գույք ունենալու մեջ, օրինակ՝ աչքաչափով, օդում կախված լուրերով կամ քաղաքական հրահանգով։ Առավել եւս հնարավոր չէ պաշտոն չունեցած կամ չունեցող մարդուն ապօրինի գույք ունենալու մեջ մեղադրել։

ՍԴ որոշումից հետո իրավապահները՝ դատախազությունը, պետք է ապացուցեն, որ կոնկրետ գույքը կոնկրետ հանցանքի արդյունքում է ձեռք բերվել, կոնկրետ պաշտոնավարման ժամանակում, որից հետո նոր մտնեն դատարան՝ բռնագանձման պահանջով։

Իսկ այն, ինչ մինչ օրս անում է դատախազությունը, Նիկոլ Փաշինյանի քաղաքական քմահաճույքի կատարում է եւ ոչ ավելին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»