Ներքին 1 տարի առաջ - 23:37 15-04-2025

Մասնակի ետքայլ եղել է, կառավարությունը պատրաստ է ևս 2 ամսով 40 հազար դրամ աջակցությունը տրամադրել արցախցիներին

Այսօր, ցավոք սրտի, մեր այն հիմնավոր փաստարկները չեն ընդունվել ավելի երկարաժամկետ լուծումներ տալու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը:

«Իրենց կողմից ևս եղել են առաջարկներ, որոնք մենք չենք ընդունել, բայց համաձայնության եզրեր այնուամենայնիվ եղել են: Կառավարությունը պատրաստ է ևս 2 ամսով 40 հազար դրամ աջակցությունը տրամարդել, ետքայլ եղել է մասնակի: 50 հազար դրամ աջակցության ծրագրի մասին խոսք լինել չի կարող, միայն 40 հազար դրամ յուրաքանչյուր անձի համար»,- ասաց նա:

Իսկանդարյանը նշեց, որ զուգահեռ պատրաստ են ձևավորել մասնագիտական խմբեր: «Կքննարկենք սոցիալական, բնակարանային ծրագրերի վերաբերյալ բոլոր հարցերը: Ընդունել են, որ ձախողել են ծրագիրը, փաստերը ներկայացրել ենք թվերի տեսքով: Պատմամշակութային ժառանգության մասով, որը ևս արտաքին քաղաքականության վեկտոր է պահանջում, ևս իրենք պատրաստ են քննարկել»,- նշեց նա:

Իսկանդարյանը տեղեկացրեց, որ իրենց ներկայացրած պահանջագրի 11 կետերի առնչությամբ ձեռնարկելու են բազմաթիվ քայլեր:

«Այսօր պետք է հանրահավաքի մասին հայտարարությամբ հանդես գայինք, բայց ևս 2-3 օր անհրաժեշտ է մեր արցախցի մտահոգ քաղաքացիների հետ հանդիպում կազմակերպել, հասկանալու համար այս ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումը որն է, որից հետո խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ:
Վրանը, բնականաբար, շարունակելու է մնալ այստեղ դրա մասին խոսք լինել չի կարող: Մենք հստակ մեր դիրքորոշւմը ասել ենք՝ սա միայն սոցիալական պահանջ չէ, մենք խոսելու ենք հավաքական վերադարձի, գերիների հարցի մասին, ու մեր պայքարը շարունակվելու է: Ձևաչափը միգուցե կարող է փոխվել, բայց պայքարը շարունակվելու է»,- ընդգծեց նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում