Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 23:12 12-04-2025

ՆԱՏՕ-ում վախենում են, որ Ռուսաստանը կարող է պատերազմ սանձազերծել տիեզերքում

ՆԱՏՕ-ում վախենում են, որ Ռուսաստանը կարող է ապագայում պատերազմներ վարել տիեզերքում և միջուկային զենք օգտագործել արբանյակների դեմ:

«Մենք հայտնի են տեղեկություններ, ըստ որոնց Ռուսաստանը դիտարկում է տիեզերքում միջուկային զենք տեղակայումը», -հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Welt am Sonntag շաբաթաթերթին տված հարցազրույցում, որից հատվածներ հրապարակել է Reuters-ը։

Ռյուտեն նշել է, որ Մոսկվայի հնարավորությունները տիեզերքում ներկայում հնացած են և չեն համապատասխանում Արևմուտքի մակարդակին, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ «Ահա թե ինչու տիեզերքում միջուկային զենքի մշակումը Ռուսաստանի համար իր ներուժն ամրապնդելու միջոց է: Դա լուրջ մտահոգության տեղիք է տալիս և կխախտի 1967 թվականի Տիեզերքի մասին պայմանագիրը», -հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Մարկ Ռյուտեն շեշտել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պատրաստվում են տիեզերքում նոր մարտահրավերների՝ փոխանակելով հետախուզական տեղեկություններ, ստեղծելով ազգային տիեզերական հրամանատարություններ և զարգացնելով ավելի հավաք, շարժունակ և անվտանգ արբանյակներ: Նա նշել է, որ տիեզերքը մեծ նշանակություն ունի ՆԱՏՕ-ի զսպման և պաշտպանության համար։

«Վերջին տարիներին տիեզերքն ավելի ծանրաբեռնված, վտանգավոր և անկանխատեսելի է դարձել: Մենք գիտենք, որ մրցակցությունը տիեզերքում գնալով սրանում է, և ոչ միայն առևտրային առումով: Դա անդրադառնում է մեր ամբողջ անվտանգության վրա»,- ընդգծել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:

Ռյուտեն միաժամանակ առաջին անգամ հայտարարել է Արկտիկայի արբանյակային մոնիտորինգի ընդլայնման մասին։ «Մենք տեսնում ենք, որ Չինաստանը և Ռուսաստանը գնալով ավելի են շահագործում նոր ծովային ուղիները և ռազմականացնում Արկտիկայի հատվածները: Արբանյակները կարող են օգնել մեզ հետևել նրանց տեղաշարժերին ցամաքում և ծովում և հուսալի և անվտանգ հաղորդակցություն ապահովել մեր զորքերի համար»,-ընդգծել է նա:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան
19:12 Էկոպարեկները կոչ են անում որսորդներին որսն իրականացնել սահմանված կարգով