Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 15:41 12-04-2025

ԱՄՆ-ը պահանջում է Ուկրաինայում «Գազպրոմի» գազատարի վերահսկողությունը

Հանքային ռեսուրսների վերաբերյալ Ուկրաինայի հետ համաձայնագրի նոր տարբերակում ԱՄՆ-ը Կիեւից պահանջում է ռուսական «Գազպրոմ» ընկերության գազատարի նկատմամբ (որով մինչ այդ իրականացվում էր Եվրոպա ռուսական գազի մատակարարումը) վերահսկողությունը փոխանցել ԱՄՆ Միջազգային ֆինանսական կորպորացիային (DFC), տեղեկացրել է Reuters-ը:

ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը բանակցություններն անվանել է «տեխնիկական բնույթի»: The New York Times (NYT) թերթն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կտեւեն երկու օր՝ ապրիլի 11-ին եւ 12-ին: Ուկրաինան վարձել է Hogan Lovells փաստաբանական ընկերությանը՝ պաշտպանելու իր շահերը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 9-ին ընդգծել է, որ հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը պետք է ձեռնտու լինի երկու երկրներին եւ նպաստի Ուկրաինայի արդիականացմանը, հիշեցրել է DW-ն։

Օգտակար հանածոների մասին համաձայնագրի նախագիծը, որը ԱՄՆ-ը հանձնել է Ուկրաինային մարտին, ԱՄՆ-ին արտոնյալ հասանելիություն կապահովեր Ուկրաինայի հանքավայրերի հանդեպ: Վաշինգտոնը նաեւ պահանջում է, որ Կիեւը ուկրաինական պետական ​​եւ մասնավոր ընկերությունների բնական ռեսուրսների շահագործումից ստացված բոլոր եկամուտները տեղակայի համատեղ հիմնադրամում։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան
19:12 Էկոպարեկները կոչ են անում որսորդներին որսն իրականացնել սահմանված կարգով