Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 13:04 12-04-2025

Թրամփի բանագնացը հանդիպել է Պուտինի հետ և կոչ արել դադարեցնել պատերազմը. BBC

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ուրբաթ օրը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփը կոչ է արել Պուտինին «գործել» և դադարեցնել Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Այս մասին հաղորդում է BBC-ն:

Կրեմլը հայտնել է, որ հանդիպումը տևել է ավելի քան 4 ժամ և հիմնականում վերաբերել է ուկրաինական խնդրի կարգավորմանը։ Սա Ուիթքոֆի 2-րդ հանդիպումն էր Պուտինի հետ այս տարվա ընթացքում։ Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հանդիպումը նկարագրել է որպես «արդյունավետ»։

Թրամփը դժգոհություն է հայտնել Պուտինի վարած բանակցային գործընթացից։ Ուրբաթ օրը նա գրել է իր սոցիալական ցանցում. «Ռուսաստանը պետք է գործի։ Շաբաթական հազարավոր մարդիկ են զոհվում այս սարսափելի և անիմաստ պատերազմում»։

Մինչդեռ Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով բանագնաց Քիթ Քելլոգը հերքել է այն պնդումները, թե ինքը առաջարկել է բաժանել Ուկրաինան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում