Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:22 11-04-2025

Տեղեկություններ են ստացվում հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ. ՄԻՊ գրասենյակ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի առկայության առնչությամբ։

Ընդ որում՝ ահազանգերը վերաբերում են ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական բռնությանը, ուսուցիչների կողմից երեխաների հետ հաղորդակցվելու հմտությունների բացակայությանը։ Նշված խնդիրները հասցեավորելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչները պարբերաբար այցեր են իրականացնում հանրակրթական ուսումնական հաստատություններ։

Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է անդրադարձել երեխաների նկատմամբ բռնության բոլոր տեսակների ճանաչման, նման դեպքերին արձագանքման, ինչպես նաև բռնության կանխարգելման բնագավառում Հայաստանի Հանրապետությունում առկա խնդիրներին։ Այդ խնդիրներն արձանագրել են նաև մի շարք միջազգային կառույցներ։

Խնդիրներն, ի թիվս այլնի, պայմանավորված են իրավասու անձանց կողմից բռնության տեսակների առնչությամբ ոչ պատշաճ պատկերացումների, արդյունքում՝ բռնությունը չճանաչելու, դրանով պայմանավորված՝ երեխաների հետ աշխատանքում այն երբեմն կիրառելու, ինչպես նաև հաստատություններում բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման մեխանիզմների բացակայության հետ։

Այս հանգամանքը՝ վերջին ժամանակահատվածում բռնության վերաբերյալ պարբերաբար ստացվող ահազանգերի համատեքստում, Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում։

Չնայած թե΄ մշտադիտարկման այցերի, թե΄ երեխաների իրավունքների պաշտպանության համատեքստում իրականացվող այլ գործառույթների շրջանակներում իրավասու մարմիններն ու հանրակրթական ուսումնական հաստատությունները ցուցաբերում են համագործակցային մոտեցում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների հետ, առանձին դեպքերում ուսումնական հաստատության աշխատակիցները տեղեկացված չեն Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի, դրանից բխող լիազորությունների շրջանակի մասին, ինչը կարող է լրացուցիչ խոչընդոտ հանդիսանալ Պաշտպանի կողմից նշված ոլորտում իր լիազորություններն իրականացնելու տեսանկյունից:

Հարկ է ընդգծել, որ Պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն, և այս լիազորությունների շրջանակներում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն՝ Պաշտպանը, օրենքով սահմանված կարգով՝ նրա ներկայացուցիչները իրավասու են պարբերական, ինչպես նաև ըստ անհրաժեշտության անարգել այցեր իրականացնել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններ:

Ընդ որում՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն՝ Պաշտպանը պարտավոր չէ նախապես տեղեկացնել այցերի ժամանակի և նպատակի մասին:

Այս առումով Պաշտպանը կարևորում է իրավասու մարմինների կողմից լուրջ քայլերի ձեռնարկումը ինչպես բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման մեխանիզմների ներդրման և կատարելագործման, այնպես էլ՝ ՄԻՊ մանդատի առնչությամբ իրավասու անձանց իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ։

Երեխաների նկատմամբ բռնությունն իր բոլոր տեսակներով լրջագույն խնդիր է և դրա հասցեավորման պատշաճ կառուցակարգերի բացակայությունը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ