Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:10 11-04-2025

Եվրոպան պետք է շտապ սկսի գազի պահեստավիրումը հաջորդ ձմռանը դիմանալու համար. ENTSOG

Եվրոպան պետք է հնարավորինս շուտ սկսի գազի պահեստավորումը և ապահովի հեղուկացված բնական գազի (LNG) բավարար մատակարարում, որպեսզի հաջորդ ձմռանը չսպառի իր պաշարները։ Այս մասին նշվում է Եվրոպական գազի համակարգի օպերատորների ցանցի (ENTSOG) զեկույցում։

ENTSOG-ը զգուշացնում է, որ 2025 թվականի ձմռան համար պատրաստվելու նպատակով այս տարի Եվրոպային անհրաժեշտ կլինի ավելի մեծ քանակությամբ գազ, քան անցած ամռանը, քանի որ այս տարվա գարնանը պահեստներում գազի պաշարներն ավելի քիչ են։ Հարկավոր է հնարավորինս շուտ սկսել պահեստարանները լցնելու գործընթացը:

Ըստ ENTSOG-ի՝ ապրիլի 1-ի դրությամբ ԵՄ-ի ստորգետնյա պահեստարաններում գազի մակարդակը կազմել է ընդամենը 34%՝ մոտ 35 միլիարդ խմ, ինչը ավելի քիչ է, քան վերջին երկու տարիներին։ Ձմռանը գազի պահեստների ավելի շատ օգտագործելը պայմանավորված է եղել ցուրտ եղանակով, բարձր գներով և ռուսական գազի մատակարարման դադարեցմամբ Ուկրաինայի տարածքով։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են