ԵՊՀ-ն ընդդեմ Աննա Հակոբյանի, գաղտնի հանդիպումներ կառավարությունում, Ավանեսյանը ստում է․ Մամուլ

Հրապարակ օրաթերթը գրում է․
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 7-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ, քննարկել եվրասիական տարածաշրջանի անվտանգային խնդիրները։ Մասնակցել է նաեւ Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։ Լավրովը բավականին կոշտ զգուշացրել է, թե շուտով զբաղվելու են տարածաշրջանային այն երկրներով, որոնք, օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից, Արեւմուտքի ազդեցության գոտին են ընդլայնել՝ ի հակակշիռ Ռուսաստանի։

Օրաթերթը գրում է․ Աննա Հակոբյանը նպատակ է ունեցել կրթել ողջ մայր բուհը եւ ցանկացել է հերթով այցելել ԵՊՀ բոլոր մյուս ֆակուլտետներ, սակայն ԵՊՀ դասախոսական կազմը դիմադրություն է ցույց տվել։ Ըստ այդմ, ԵՊՀ դասախոսական կազմի համար Փաշինյանի երեկվա հայտարարությունն անակնկալ չի եղել, նրանք ավելի վաղ են սպասել, որ իրենց «հանդուգն» մերժումն անպատասխան չի մնալու։

Ըստ օրաթերթի մեկ այլ հոդվածի՝ Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանտ կառավարության շենք են հրավիրում չեզոք, անկուսակցական անձանց` հիմնականում բիզնեսմենների, մենեջերների, մասնավոր ոլորտում գործունեություն ծավալող անձանց։ Հանդիպումը կայանում է կառավարության շենքի առաջին հարկում, սուրճի, թեյի սեղանի շուրջ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ապրիլի 2-ին Վարչապետի մասնակցությամբ մեծ շուքով բացվեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքը։ Թեեւ նախարար Ավանեսյանը, որպես կայացած փաստ, համոզիչ տոնով Նիկոլ Փաշինյանին վստահեցնում է, թե նախարարությունը քաղցկեղով ծանր հիվանդ բուժառուներին խիստ անհրաժեշտ այս ծառայության համար պետական պատվերով փոխհատուցում է տրամադրում, սակայն իրականում մինչեւ օրս՝ նոր մասնաշենքի եւ ծառայության բացումից 9 օր անց, ճառագայթային բուժման համար պետական պատվերի հատկացման հրաման նույնիսկ գոյություն չունի։

Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այսօր ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին կրկին կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։

Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք ամենամյա շքերթից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ․ գրում է Ժողովուրդ օրաթերթը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները վախեցած են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից՝ փորձելով պառակտել ու ճնշել այն: Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի՝ մարտի 29-ի մեծ հանրահավաքից հետո ՀՀ իշխանություններն ակնհայտորեն վախեցած են այդ պայքարից: Պատճառն այն է, որ հանրահավաքին մասնակցել է, տարբեր հաշվարկներով, շուրջ 15,000 մարդ։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին