Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:40 11-04-2025

Գաղտնի հանդիպումներ կառավարությունում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Լուրեր ենք ստանում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է, ինչքան հնարավոր է` շատ մարդկանց հետ շփվել, անհատական կամ փոքր խմբերով հանդիպումներ ունենալ: Դատելով այդ հանդիպումներին մասնակցած երկու անձից ստացված տեղեկություններից, հրավիրում են չեզոք, անկուսակցական անձանց` հիմնականում բիզնեսմեններ, մենեջերներ, մասնավոր ոլորտում գործունեություն ծավալող անձինք, որոնք հակաիշխանական սուր ելույթներ, հայտարարություններ չեն արել, ստատուսներ չեն գրել Նիկոլ Փաշինյանի եւ նրա քաղաքական ուժի դեմ: Ինչ-որ անձ զանգահարում է, նախապես զրուցում, հարցնում` կցանկանա՞ք հանդիպել պարոն Փաշինյանի հետ, ապա հաջորդ զանգով հրավիրում են հանդիպման: Մեզ տեղեկատվություն փոխանցած անձը պատմեց, որ հանդիպումը կայացել է կառավարության շենքի առաջին հարկում, սուրճի, թեյի սեղանի շուրջ: Մի քանի հոգի են եղել հրավիրվածները: Փաշինյանը հանդիպման ներկայացել է կնոջ` Աննա Հակոբյանի հետ, ինչ-որ անորոշ հարցեր է տվել` ի՞նչ եք մտածում այս թեմայի մասին, ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին:

Հանդիպումը մեկ ժամից ավելի է տեւել: Մեր զրուցակիցը շեշտեց, որ ո՛չ ինքը, ո՛չ հանդիպմանը մասնակցած մյուս անձինք չեն հասկացել, թե որն էր իրենց հրավիրելու նպատակը, ինչ էր իրենցից ուզում իշխանական զույգը: Դուրս գալուց նկատել են, որ էլի մարդիկ են սպասում միջանցքում, որոնք, հավանաբար, իրենցից հետո մտնելու էին հանդիպման:

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են

Ձեզ գուցե հետաքրքրի