Ներքին 1 տարի առաջ - 12:05 10-04-2025

Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներն աջակցություն կստանան մինչև դեկտեմբեր

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր (ցածր եկամուտներ ունեցող) ընտանիքներին կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն կտրամադրվի ապրիլից մինչև դեկտեմբեր. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Որոշման ընդունման նապատակն է կանխելու վերջիններիս սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր վատթարացումը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը, միաժամանակ հնարավորություն տալու, որպեսզի այդ ընթացքում ընտանիքները դառնան սոցիալ-տնտեսապես ինքնուրույն և ինքնաբավ։

Հրատապ սոցիալական աջակցություն չի տրամադրվի՝

1) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում ժամանակավոր բնակվող անձանց.

2) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող անձանց.

3) պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող անձանց․

4) ընտանիքների, որոնց անդամներից մեկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում գտնվող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույքի միակ սեփականատեր, կամ ընտանիքի անդամներից մեկը կամ մի քանի անդամները միասին միևնույն գույքի նկատմամբ ունեն ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության իրավունքով (մեկ անդամը կամ ընտանիքի անդամները միասին՝ 50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք, կամ ընտանիքի անդամներից մեկը կամ մի քանի անդամները միասին միևնույն գույքի նկատմամբ ունեն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք (մեկ անդամը կամ ընտանիքի անդամները միասին՝ 50 տոկոս և ավելի մասնաբաժնով).

5) ընտանիքների, որոնց անդամներից մեկն ունի 2017 թվականից հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոց (Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և համարանիշ ունեցող) կամ եթե ավտոտրանսպորտային միջոցի գույքահարկի (ընտանիքում մեկից ավելի գույքի առկայության դեպքում՝ հանրագումարային) տարեկան չափը գերազանցում է 15000 ՀՀ դրամը:

Միջոցառման իմաստով կարիքավոր ընտանիքներ են դիտարկվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է 55000 ՀՀ դրամից:

Աջակցության ամսական չափը կկազմի՝

1) ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40000 դրամ.

2) սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10000 դրամ:

Միջոցառման իրականացման համար պահանջվող տարեկան ֆինանսական միջոցների չափը կանխատեսվում է 1,838,700.0 հազ. դրամ՝ կանխատեսվում է, որ շահառու ընտանիքների թիվը կկազմի շուրջ 3000-ը (11430 անդամ, որից ընտանիքի 2-րդ անդամների թիվը՝ 8430)՝ 9 ամիս դրամական աջակցություն վճարելու համար՝ 9ամիս*(3000ընտանիք*40000դրամ+8430անդամ*10000դրամ):

Նախատեսվում է պահանջվող գումարը տրամադրել ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի 1225 ծրագրի «12018 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին սոցիալական աջակցության տրամադրում և բնակարանային ապահովության խնդրի լուծում» միջոցառման համար հատկացված միջոցներից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը