Ներքին 1 տարի առաջ - 13:27 09-04-2025

10 տարում 3600 զոհ և ավելի քան 70 000 վիրավոր. ՔՊ-ական պատգամավորը՝ ՃՏՊ-ների մասին

Ապացուցման կարիք չունի այն համոզմունքը, որ ճանապարհային երթևեկության անվտանգությունը անփոխարինելի կարևորություն ունի Հայաստանի հասարակության համար, ինչպես անձնական, այնպես էլ հանրային անվտանգության առումով։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ ասել է հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Ընդամենը մի փոքրիկ վիճակագրությունից պարզ է դառնում, որ գործ ունենք մեծ կարևորություն ունեցող բնագավառի հետ։ Այսպես, 2024-ին տեղի է ունեցել զոհերով կամ վիրավորներով 4314 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել 6116-ը:

Միայն 2025 թվականի հունվար-մարտին արձանագրվել է 988 զոհերով կամ վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահար, արդյունքում 60 զոհ և 1391 վիրավոր։ Այսինքն, եթե շատ կոպիտ վիճակագրություն ներկայացնենք, ապա կստացվի, որ 10 տարվա ընթացքում խաղաղ պայմաններում 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում ունենում ենք 3600-ից ավել զոհ, մոտ 70 հազար վիրավոր և չպետք է մոռանալ, որ այդ վիրավորներից 2-3 հազարը ձեռք են բերում ցմահ հաշմանդամություն։

Այս թվերի մեջ ներառված չեն միայն գույքային վնասող պատահարները։ Միայն 2024 թվականի ընթացքում գրանցվել է մոտ 72000 գույքային վնասով ճանապարհատրանսպորտային պատահար։ Նույն տարում ապահովագրական ընկերությունները փոխհատուցել են ավելի քան 20 միլիարդ դրամ։ Այս թվի մեջ չի ներառվում կասկո ապահովագրությունը։ Կան վերլուծություններ, որ Հայաստանը ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի ցուցանիշով, բնակչության շնչին ընկնող հաշվով, լավագույն դեպքում աշխարհի երկրների ցանկում միջին դիրք ունի, ինչը իհարկե մեզ չի բավարարում»,- ասել է Խաչատրյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը